Գաղտնիքների գանձարանը

 

 

Ցուրտ, մթություն, տխրություն, վախ. Սա այն ամենն է ինչ ես հիշում եմ: Իմ հետ կատարված դեպքը գաղտնիքներով լի էր, որը պետք է բացատրություն ունենա: Ամեն ինչ սկսվեց այստեղից:

Ես շատ հոգնած էի իմ աշխատանքից հետո: Գնացի տուն և սկսեցի հաց ուտել, հանկարծ իմ հացը սկսեց շարժվել, ես ուշադիր նայեցի, զգույշ հեռացա սեղանից և հանկարծ այդ հացը ինձ վրա կարմիր լույս նետեց ես հասկացա, որ դա լավ նշան չէ: Հետո մի քանի վարկյան դադարից հետո նա նետվեց ինձ վրա: Ես ուշաթափվեցի: Երբ արթնացա ես շատ վախեցած էի, խոնավությունը շատ ազդեցիկ հետք էր թողնում ինձ վրա, ես լիովին թաց էի և մրսած: Ուզեցի շարժվել, չկարողացա, ինձ հսկայական կանաչիներով կապկպել էին, իսկ վրաս նույնքան մեծ պանիր գցել:

Հանկարծ մի մարդ այդ սենյակի ինչ-որ անկյունից եկավ ինձ մոտ և սկսեց վրայիս պանիրը ուտել: Ես վախեցա և փորձեցի քարանալ, իսկ նա վերադարձավ իր անկյունը: Սենյակում քիչ էր լուսավորությունը և ես հազիվ տեսնում էի պատերը: Շատ ուսումնասիրություններից հետո ես հասկացա, որ շաքարից պատրաստված բանտում եմ: Ես կրծեցի վրայիս կանաչին և դուրս պրծա: Ես նաև ուզեցա բանտից փաղչեմ, բայց շաքարե պատերը շատ հաստ էին և ես չէի կարող այդքան փորել, կամ ուտել: Մի քանի րոպե անց ինչ-որ մեկը ինձ ուտելիք բերեց և գնաց: Ես նայեցի այդ ուտելիքներով ափսեին և ինչ տեսնեմ այնտեղ միայն գազար, կաղամբ և խնձոր է դրած: Դե ես ուրիշ ելք չունեի և շատ սոված էի: Ես կերա ուտելիքը և սկսեցի բղավել: Վերջապես մեկը եկավ և ինձ դուրս հանեց, ես ուզեցի փաղչեմ, բայց նա ինձ բռնեց: Ես ուզեցի նրա դեմքը տեսնեմ, բայց դեպք չկար, միայն զեյթունից գլուք էր և վարոնգից մարմին: Նա ինձ ինչ-որ տեղ տարավ: Ես շատ վախեցած և անհանգիստ էի: Այնտեղ, որտեղ նա ինձ տարավ շատ լավ լուսավորված սենյակ էր պատված շոկոլադով: Հանկարծ ես այնտեղ նկատեցի  լոլիկե մի արարած, որին դժվարությամ կարելի է մարդ համարել: Նրա կողքին պառկած էր այն հացը, որից այս ամենը սկսվեց: Հանկարծ այդ լոլիկե արարածը սկսեց խոսել: Նա ասաց, որ ես նեղացրել եմ իր հացիկին: Ես սկսեցի նրան նուրբ եղանակով բացատրել, որ այդ ամենը հանկարծակի է եղել, իսկ նա ինձ նույնիսկ չթողեց մինչև վերջ բացատրեմ և ասաց, որ ես դրա համար մահապատժի կդատապարտվեմ: Եվ ինձ տարան նորից այդ շաքարե բանտը, և զգուշացրեցին, որ պատրաստվեմ, վաղը ինձ գլխատելու են:

Ես գիտեի, որ ապրելու շատ քիչ ժամանակ է մնացել: Մինչ ես խորացած մտածում էի, ինձ ընդհատեց մի մարդ: Նա վախվորած ինձ մոտեցավ և ուսումնասիրեց: Նա ինձ ամեն ինչ բացատրեց, նա նաև ասաց, որ իրենք էր շատ հանկարծակի են այյնտեղ հայտնվել այդ հացի պատճառով: Հետո ես բացեցի իմ աչքերը և բարկացած ասացի, նրանք, բոլորը պետք է պատասխան տան: Ես նայեցի հատակին, այն լիովին վաֆլիից էր: Ես վերցրի հսկայական կանաչին և սկսեցի փորել վաֆլին: Ես փորեցի մի քանի ժամ և հասա բեզեից պատրաստված միր ուրիշ սենյակ: Ես և այն մարդը իջանք այնտեղ և վաֆլիների կտորներով փակեցինք գոյացած անցքը: Շուրջը մարդ չկար, դա միայն դատարկ սենյակ էր: Ես այնտեղ միայն մի քանի մարդու ոսկոր գտա: Վերցնելով նաև դրանք ես դեպի կողք շրջվեցի և կոտրեցի բեզեից պատրաստված պատը: Արջևում ես տեսա բաց տարածություն և դատարկություն: Ծառերը գազարի էին, խոտերը մակառոնից: Ես զարմացած քայլում էի և հանկարծ զգում եմ, որ խորտակվում եմ, ես կարագե ճահճի մեջ էի: Ես սպագետիից բռնվեցի և դուրս եկա: Ճիշտ է ճառերը գազարից էին, բայց նրանց վրա քաղցր բամբակներ էին: Հաճախ թռչունները գալիս և ուտում էին այդ բամբակները, բայց թռչունները կաբաչկաից էին: Ես շարունակեցի իմ ճանապարհորդությունը դեպի մարդկության աշխարհ: Շատ քայլեցի, թե քիչ մի սմբուկե մարդուկ տեսա: Նա սկզբում բարի թվաց, բայց հետո նա ընկավ իմ ետևից: Ես խաղչում էր չգիտենալով, թե ուր: Նա ինձ հասավ և ապակե կոնփետով գլխիս խփեց, ես ընկա և չեմ հիշու թե հետո ինչ եղավ: Երբ աչքերս բացեցի ես էլի կապված էի կանաչիով: Իմ աչքերը հազիվ էին տեսնում, որովհետև արցնքոտված էին: Իմ կողքերը սոխեր էին դրած և թթու վարունգներ: Նուն մարդը մոտեցավ ինձ և լիմոնի հյութ վրաս լցրեց: Ես լիովին վերքերի մեջ էի և լիմոնից հետո նրանք գնալով ավելի էին մռմռում: Չհասկանալով, թե ինչ անել ես նորից կրծեցի կանաչին և լուռ գնացի: Ճանապարհին նա ինձ տեսավ և ես շատ ուժեղ վազելով գնացի և թաքնվեցի բողկից թփերի ետևում: Մի տաս րոպեից ես հասկացա, որ նա էի ինձ չի հետևում և դուրս եկա: Ձմերուկից արևը շուտով մայր կմտնի: Ես ինձ համար եղած ուտելիքներից տուն պատրաստեցի, ճաշ պատրաստեցի պարան, կացին, թուր, զենք, … այն ամենը ինչ ինձ պետք էր ապրելու համար: Ես մի հինգ հարյուր մետրից այն կողմ ջուր գտա: Ես ապրում էի ճոխ և շատ հանգիստ: Իմ տան շուրջը շատ թակարդներ կային և ոչ ոք չեր կարող ինձ վնաս պատճառել: Ես քնեցի երբ սեխից լուսինը դուրս եկավ: Առավոտյան լիցքավորված ու առույգ տրամադրությամբ արթնացա: Գնացի որսի: Ճանապարհին բադրջանե գազանը հարձակվեց ինձ վրա, ես հանեցի ի կանաչէ զենքը և սկսեցի խփել նրան: Նա սատկեց: Ես նրան տարա տու և սկսեցի ուտել: Հետո ես հասկացա, որ անիաստ է այստեղ մնալը, որ ինձ շուտով կամ կուտեն, կամ կսպանեն: Ես հավաքեցի իմ վրանը, իմ ուտելու պաշարը, ջրի պաշարը, իմ հագուստը և այլն: Ես գնացի առաջ: Դեպի լույս ու գեղեցկություն: Ես արդեն շատ էի քայլել և հոգնած էր: Իմ առաջ շատ տներ կային, պատրաստված քաղցրավենիքից: Մարդիկ դուրս եկան այդ տնակներից և օգնեցին ինձ ոտքի կանգնեմ: Նրանք ինձ տարան իրենց տուն: Ինձ ջուր տվեցին և լիմոնով թրջոց ճակատիս դրեցին: Ես մի քիչ քնեցի: Երբ արթնացա ես հասկացա, որ խնձորե տնակում էի և հետաքրքրությամբ նայեցի շուրջս: Ես դուրս եկա: Բանանից մարդիկուրախությամբ դիմավորեցին ինձ և տարան մի շատ ձևավոր վայր, որը նման էր ապելսինի: Նրանք ինձ ցույց տվեցին մի նկար, որը շատ նման էր ինձ: Եվ այդ նկարում ես կռվում էր այն լոլիկե մարդու հետ: Ինձ ասացին, որ ես պետք է փրկեմ իրենց աշխարհը լոլիկե մարդու տիրապետությունից: Ես հասկացա, որ պետք է մի շատ կարևոր գործ պետք է անեմ, համով աշխարհի համար: Նրանք հետո ինձ բացատրեցին, որ արդեն երկար ժամանակ է ինչ նրանք շատ հեռու են ապրում իրենց հայրենիքից: Նրանց միջից մի գուշակ կար, որը մի քանի տարի առաջ գուշակեց, որ ես կգամ և կփրկեմ իրենց աշխարհը և կվերադարձնեմ հայրենի հողը (քանի, որ իրենց հողը աղ էր, ես կասեմ, որ կվերադարձնեմ իրենց հայրենի աղը): Այն խնձորց տունը, որում ես քնեցի և արթնացա միակն էր, որը մրգից էր: Բոլոր տնակները քաղցրավենիքից կամ ժելեից էին: Դա շատ տարորինակ էր, բայց ես դա բաց թողեցի: Այնտեղ ես շատ ընկերներ ձեռ բերեցի, բայց դրանցից ամենամոտը Բիսոն էր: Նա նույնպես բանան էր, բայց սրտով ու խելքով: Ես նրա հետ հետազոտում էի աշխարհը, նա ինձ սովորեցնում էր ինչպես պետք է ապրել և սովորել այստեղ: Ես շատ լավ արդյունքների հասա:

Եվ մի գեղեցիկ առավոտ ես հասկացա, որ պետք չէ սպասել: Ես ու ընկերս հավաքվեցինք ու ճամփա ընկանք: Մեր ուսումնասիրության առաջին օրը անցավ շատ հաջող: Մենք տեսանք և գծեցինք դղյակի տվյալները կարագի վրա: Շատ արարածներից հարցրեցինք, թե ինչ գիտեն այդ լոլիկե մարդու և դղյակի մասին: Տեղեկությունները շատ պիտանի են և ճժգրիտ: Եվս մեկ առավոտ մենք նորից գնացինք դղյակի մոտ: Բայց այս անգամ կուկուռուզե պահակները դղյակի կողքերում էին և մենք չկարողացանք ներս մտնել: Բայց մի ստրուկ գտանք, ով փախել էր բանտից և տարանք նրան այն գյուղ, որը ես կոչեցի բանանաշեն:  Նա շատ լավ նկարագրեց բանտի կառուցվածքը և  նրա գաղտնի տեղերը, որով նա փախել էր: Մենք մի ծրագիր մշակեցինք և մի քանի օրից գործի անցանք: Մենք պահակների դիմաց կռվեցինք և նրանք մեզ բանտ տրան: Քանի-որ բանտի ճաղերը աղի ձողիկներից էին ես մի քանի բան տեղադրեցի այդ սենյակում և կրծելով ձողիկները փախա: Բանանաշենում իմ տունը կարամելից էր և շատ հարմար: Ես գնացի այնտեղ և կարտոֆիլից համարկարգչով իմ տեղադրած տեսախցիկներից նայեցի, թե ինչ է կատարվում բանտում: Եվ ինչ տեսնեմ. Այնտեղ է գտնվում իմ քույրիկը, իսկ նրա կողքերը կուկուռուզից և վարունգից պահակները: Նա այնտեղ երևի ստրուկ է: Ես այդ գիշեր պատրաստվեցի և զայրույթը աչքերիս գնացի նրան խրկելու: Ես գաղտնի բարձրացա բանտի պատուհաննրի մոտ, որոնք ի դեպ շատ բարձր էին գտնվում, ես ման էի գալիս իմ քրոջը, բայց ոչ մի բանտի խցիկում նա չկար: Երևի նրան ուրիշ մի թաքուն վայր են տարել, որը պատուհան չունի: Ես մի պատուհանից մտա և բանտից դուրս գալով քայլում էի միջանցքով: Մի կիսաբաց դուռ ես տեսա, որով ներս նաեցի ես տեսա նրան ուզեցի մտնել, բայց ինչ-որ մեկը ինձ հարվածեց և ես ընկա: Ես ընկա, բայց համարձակությունս հավաքեցի և բարձրացա: Հանեցի ապակուց կոնֆետ- դանակը և շրջվելով ետ, կտրեցի նրան: Նա մի պահակ էր, որը հանկարծակի ինձ տեսել էր: Իմ քույրը շատ վախեցած էր երևում ես նրան տարա մի բերդի պատուհանի մոտ և դուրս հանեցի շենքից: Մենք գնացինք բանանաշեն: Ես խնդրեցի իմ ընկերներին խնամել նրան և գնացի իմ տուն: Տեսախցիկները ցույց էին տալս, որ իմ քույրը դեռ բանտում է: Ես անհանգստացա և միևնույն ժամանակ զայրացա: Ես դանդաղեցրած նաեցի նույն տեսահոլովակը և տեսնեմ, որ դա զզվելի լոլիկն է, որը կերպարանափոխվել է իմ քրոջ: Բայց ես գլխի ընկա, որ ճիշտ եմ արել, քանի-որ այդ բանտումն է լոլիկը, իսկ իմ մոտ իմ իրական և հարազատ քույրիկն է: Ավելացնեմ նաև, որ իմ քույրիկը 10 տարեկան է, բայց շատ խելացի և հասկացող: Նրա սիրած միրգը անանասն է: Եվ նա ալերգիյա ունի ելակից: Ես մյուս գիշեր շարժվեցի դեպի անհասկանալի բացատրություն, այսինքն դեպի բանտ: Իմ երևակայությունը այնքան հարուստ է, որ ես իմացա, որ եթե պաղպաղակից բանտը 7-րդ հարկում է, ապա մորիիցը 2-րդ հարոկում, որի կողքը ելակից բանտն է: Իմ երևակայությունը ճշտելու համար ես պետք է միայն լռեմ և ուշադիր լսեմ: Մի քիչ հետո ինչ-որ մեկը փռշտաց: Ես հենց դրան էլ սպասում էի, քանի-որ իմ քույրը ինչպես ես արդեն ասացի ալերգիյա ունի ելակից: Ուրեմ ես շարժվեցի դեպի իմ ոչ իրական քրոջ հետքերով: Ես նրան տեսա հենց մորու սենյակում անանաս ուտելիս: Ես գիտե ինչ անել և դրա համար նրա հետ խոսացի, ասես իմ իրական քույրը լիներ: Նա ինձ հավատաց և մենք գնացինք մի անծանոթ վայր: Ես ձևացրեցի թե մոռացել եմ բանանաշենի վայրը: Հետո մի քիչ փնտրտուկից հետո նա չիմացավ և սկսեց գոռալ եմ վրա: Ես հանգիստ մոտեցա նրան և ասացի, որ գիտեմ թե ով է: Այդ պահին ես հանեցի իր դիմակը և գառոխի հատիկներով կրակեցի: Նա արդեն մեռած էր: Նրա կարմիր տոմատը թափվում է, իսկ ես սպասում եմ իմ բանան ընկերներին: Վերջապես նրանք եկան և օգնեցին ինձ տանել լոլիկին հնարավոր է որ նա մեզ դեռ պետք գա: Ետ գալու ճանապարհին չգիտես որտեղից հայտնվեց իմ փոքր եղբայրը, ով դեռ 2տարեկան է: Նա սկսեց ընկնել և ուտել բանանե մարդկանց: Մինչ ես ապշատ նայում էի նա կերավ բանանե մեկ մարդու: Մյուսները մտածեցին, որ նա բանանասպան է և նրան բանտ տարան: Դեռ նրան տանելուց 3 րոպե չէր անցել և նա արդեն իմ կողքն էր: Նա կերել էր աղի ձողիկից ճաղերը և փախել: Նա տեսնելով քաղցրավենիքից տները հալվեց: Հենց այդպես հալվեց: Նրան տարան մեծ սառնարան և ետ բերեցին: Ես նրանց բոլորին բացատրեցի, որ նա միայն սոված է: Նրանք մեծ քանակությամբ սնունդ տվեցին և նա հնգստացավ: Մենք նրան տարան քնելու և սկսեցինք քննարկել իր մնալու հարցը: Մենք չհամաձայնվելով գնացինք դատարան: Դատարանում այսպես եղավ:

-       Այդ երեխան վտանգավոր է բանանաշենի համար: Մենք պետք է նրան սպանենք: - մարդիկ.

-       Բայց դա ընտրյալի եղբայրն է: - փաստաբան.

-       Նա կարող է օգնել մեզ պատերազմում՞- դատավոր.

-       Նա կարող է ուտել այն ինչ տաք նրան, ձերդ բանանություն. – ասում եմ ես.

-       Լավ մենք նրան գիշերելու վայր կտանք, իսկ առավոտյան նա ձեր հետ կգնա: - դատավոր.

 

Ես համոզված էի, որ նա կարող է մեզ օգնել: Այդ գիշեր ես երազ տեսա: Երազումս հացիկն էր մեծ հրեշի տեսքով: Նա ուզում էի ինձ իր ոտքերի տակ առներ: Իսկ ես գլուխս կորցրած փախնում էի: Եվ հայտնվեց նա: Ես նրան չեմ ճանաչում, բայց նա շատ գեղեցիկ էր երևում: Նա օգնեց ինձ հաղթել այդ հրեշին և վերադառնալ կյանք: Ես արթնացա շատ հոգնած, ասես ամեն ինչ իրական էր: Ես հավաքվեցի, հավաքեցի նաև իմ եղբորը և գնացինք: Ինչպես միշտ ամեն առավոտ կուկուռուզե պահակները կանգնած են առանց հանգստի: Իմ եղբորը համոզելով նետեցի իրենց վրա, իսկ նա նրանք հատ-հատ վերցնելով շպրտում էր ձմերուկե արևին մոտ և ադի բուդի դարձած պահակները թափվում էին երկնքից: Մենք այդպես հեշտ մտանք ներս: Ներսում շատ դռներ կաին: Ես մտա առաջինը և միայն դատարկ սենյակ: Ինչպես նաև մյուս սենյակները մինչև յոթերորդը: Այդ սենյակում հանգստանում էի հացիկը: Նա ինձ տեսավ, բայց ոչ մի շարժում չարեց: Ես դանաղ քայլերով մոտեցա նրան և ուզեցի բռնել: Այդ պահին նա հեծանիվ դարձավ և գնաց: Ես զարմացած մնացի: Ինձ ուշքի բերեց իմ եղբայրը և մենք ուզեցինք հետևել նրան: Նա մի ուրիշ սենյակ մտավ: Հետևելով մենք մտանք և ինչ…: Այն աղջիկը, այն երազից, նստած այնտեղ մեղմ ժպտում է: Իմ եղբայրը հրելով ինձ ասում էր այդ հացը դանակ է հանել, ինչի ես սպասում: Բայց ես միայն հիացած էի: Հանկարծ այդ գեղեցիկ պատկերը վերացավ և նորից այդ հացիկը դարձավ: Նա իսկապես ուզում էր ինձ սպանել, բայց ես իմ զենքը հանելով կրակեցի նրան և նա մեղմ և շատ հաճելի ձայնով ասաց.

-       Մենք դեռ կտեսնվենք:

 

 

Այդ գիշեր ես շատ դժվարությամբ քնեցի: Ասես այդ ձայնը դեռ իմ ականջներում լսվում ու լսվում է: Ես փակում եմ իմ ականջները, բայց ձայնը ավելի է ուժեղանում: Նա ասես շշնջում էր ինչ-որ բան: Ես վերջապես քնեցի: Առավոտյան ես այդ ավենը պս վերդարձա դղյակ: Նույն սենյակում նույն հացը նստած դարձավ աղջիկ: Այն երեկվա աղջիկը: Ես նրանից հարցրեցի, թե ով է նա: Նա ասաց, որ վերջի սկիզբն է: Ես չհասկացա, թե նա ինչ էր ուզում դրանով ասել, բայց նա ասաց դա շատ քնքույշ ու սիրուն: Նա վերածվեց այդ հացի: Այդ դառը անհամ ու կեղտոտ հացի: Ու անհետացավ: Նա գիտեր, որ ես գալու եմ, դրա համար նա ինձ սպասեց: Ես շփոթված էր: Հիմա ես ինչ անեմ և ինչ եմ անելու, ես չգիտեի: Ինչ էր նա ուզում ասեր իր այդ խոսքորով, ես գաղափար անգամ չունեի: Ես հաջորդ օրը հրաժարվիցի գնալ դղյակ: Ես վախեցած էր: Նստած նստարանին և վերջապես հանգստացա և հաց կերա: Մյուս առավոտ ես նորից գնացի այդ ահավոր, բայց շատ շքեղ վայրը: Նա նորից եկավ սպասելի և նույն ձևով: Նա հանեց թուրը և ուզեց ինձ սպանի: Նա կիսահաց և կիսամարդ էր: Ես չեի կարողանում սպանել նրան: Այսքանից հետո ես ուժ չունեի կռվելու: Բայց և պետք էր դա անել: Ես ուժերովս լի, արցունքն աչքիս սպանեցի նրան: Այդ կերպարանքից նա դուրս եկավ, և մենք գնացինք մեր աշխարհ: Հանգիստ և հանդարտ արթնացա: Գնացի խոհանոց նա եկավ և ասաց, որ ճաշը պատրաստ է: Ես գնացի ուտելու և էլի հացը վեր կացավ, բայց այս անգամ նա մեծ հրեշ էր: Ես խորը շունչ քաշեցի, խմեցի ձեռքիս  սուրճը և ժպտալով անցա նրա կողքով: 

Մաս 2   

 

Դա սովորական օր էր: Ամռանը ես սովորաբար գնում եմ հանգստանալու ծովափին: Մեքենայով ճանապարհը երկար չէր: Այնտեղ ես բարեկամներ ունեմ և նրանց տանն եմ մնալու: Ասեմ նաև, որ ես այն դեպքից հետո ամուսնացա և ունեցա երկու զույգ տղա: Հիմա կգնանք բոլորով: Արդեն հասնում ենք, բայց ինչ-որ բան հուշում է, որ լավ օր չի լինելու: Մենք խաղացինք, լողացանք...: Ահա երեկո է: Մեր ընտանիքով տեղավորվեցինք մոտիկ բարեկամների տանը: Ես չիմացա երազ էր դա, թե իրականություն, բայց փաստ է, որ ես տեսել եմ դա: Գիշերը արթնացա ինչ-որ ձայներից: Վեր կացա, իսկ սենյակում միայն ես էի, բա որտեղ են մնացածը: Ինձ միանգամից շեղեց կնոջս ճչացող ձայնը: Արագ վազելով ես բացեցի դուռը, իսկ այնտեղից երևաց գորշ պատերով երկար միջանցք և շատ դռներով: Չհավատալով աչքերիս ես ևս մեկ անգամ փակեցի և բացեցի դդուռը, բայց ոչինչ չես փոխի: Էլի լսվեց ձայնը: Ես գնում էի նայելով բոլոր դռներից ներս, ոչ ոք չկար: Միայն միջանցքի վերջում մի գեղեցիկ դուռ կար: Ես մտա արդեն ուզում էի վազել, բայց հասցրեցի կանգ առա: Առջևում շատ խորը փոս է, որ տարածվում է անվերջ և մի կամուրջ, որը տանում է դեպի մյուս դուռը: Այդ կամուրջի ուղւղղ մեջտեղից կախված էր կինս: Ես վազելով հանեցի նրա կամուրջի վրա, բյաց նա չէր կարողանում խոսել և չկարողացավ ինձ բացատրել դա: Վերևից հսկայական քարե են ընկնում: Մենք հասցրեցինք հասնել դեպի դուռը, բայց այն փակ էր: Ես պինդ բռնեցի իմ երջանկությունը և ընկա խորը փոսը: Այնտեղ էլ չեմ հիշում ինչ եղավ, բայց մենք հայտնվեցինք մի գորշ սենյակում: Այնտեղ կար վերևում լամպ, որը թարթելով վառվում էր: Մինչ ես լամպին էի նայում, կինս էլի գոռաց նայելով առաջ: Ես ոչինչ չտեսա: Հետո թվում էր, թե կողքներովս շատ արագ մեկը վազում է: Նա հայտնվեց երկուսիս առաջ: Ես հարցրեցի, թե ով է: Դա իմ զույգերից մեկն էր: Բայց նա ուներ սև աչքեր, ճաքած դեմք և ճղած շորեր: Նա գալիս էր մեր մոտ, բայց եկավ երկրորդը նույն կերպարանքով և նրանք սկսեցին կռվել: Գնացին դռնից այն կողմ և նետվեցին պատուհանից: Մենք զարմացած և վախեցած էինք: Ես նույնիսկ չէի հասկանում ինչ զգամ վախ, զարմանք, ամենինց, թե միանգամից ոչինչ: Կինս չկար, նա կողքս չէր: Ես չգտա նրան: Իմ հոգում փոսից խորը դատարկություն է: Հազիվ գլորվում էին արցունքներս: Հոգուս սև խոռոչը մեծանում էր և ուտում ինձ ներսից: Ես քայլում էի չգիտես ուր, բայց ինձ համր մեկ էր` արդեն մեկ էր: Ես մի պահ ընկա մտածմունքների մեջ: Էլի չեմ հիշում ինչի մասին էի մտածում կոնկրետ: Սենյակներով վազեցին տղաներս: Երկուսն էլ կանգնեցին իմ առջև իրար կողք: Արդեն ուզում էին ինձ վրա հարցակվել, բայց նրանք կանգնեցրեց մի սպիտակ լույս, որը գալիս էլ իմ սրտից: Ես էլի հավատում էր ուրախությանը, հավատում էի սիրուն: Նրանք ընկան գլորվելով, գոռացինք ինձ վրա և մի ակնթարթում գնացին: Իմ սիրտն այնքան արագ էր շարժվում, ես շնչում էի ազատ` առանց ուշադրություն դարձնելու շրջապատի վիճակը: Դա պահ էր, որը ես դժվարությամբէի նկարագրում, ասես իմ հոգում էլի ներս մտավ հույսը և սերը: Երբ գնացի մի բաց դռնով իմ զգացմունքները շեղեց կինս, ով տղաներիս ձերքերում էր: Ես ասացի, որ բաց թողոն, չէ որ նրանց մայրն է, նրանց պահողը և սովորեցնողը: Մի պահ նրանք աչքերը լայն բացվեց և ուզում էին հասկանալ, բայց չարը էլի հասավ նրանց: Ուզում էին գցել նրան պատուհանից: Ես հասա և բռնեցի նրա ձեռքերը: Մտածելով, որ ավելի լավ է մեռնեմ քան բաց թողեմ նրան: Ինձ բռնեցին և մեկ դիպչումով ես համարյա դառնում էի նրանց պես, բայց սիրտս նորից աշխատեց և ես հաղթեցի վախին: Եվ կինս դարձավ այդպիսին: Այդ պահին քարացավ ամեն ինչ ասես, ես մտածեցի լույսի պես արագ, որ էլ չկա մեկը ում համար ես կռվեմ, էլ ինչի ապրեմ, եթե կյանքիս մեջ չկա իմաստ: Ես ընկա գետնին և իմ սիրտը էլ չաշխատեց: Վերջին տեսածս դա հրեշ ընտանիքն էի իմ առաջ: Բացելով աչքերս ես հասկացա, որ իմ կյանք ավարտված չի, բայց ինչու եմ ես ողջ: Անցել էր դատարկությունը: Քայլում էի փողոցով, բայց ինձ չէին տեսնում, ես հոգի էի: Իմ միջով  անցնում էին շատերը: Ես գնացի տուն, իսկ այնտեղ խաղում էին տղաները, իսկ կինս ուտելիք էր պատրաստում: Նրանք էլ ինձ չէին տեսնում: Բայց ես ուրախ էի տեսնելով նրանց ողջ և երջանիկ: Ահա իմ պատմության տխուր վերջաբանը: Ավելի լավ է չապրել, քան ապրել գիտակցելով, որ պետք չես ոչմեկին: 

Մաս 3  

 

Ես արդեն մի քանի տարի է հետևում եմ ընտանիքիս և ամեն ինչ լավ էր: Բայց մի հրաշալի օր էլի շարունակվեցին իմ գաղտնի դեպքերը: Երեկո էր, բոլորը քնած բացի տղաներիցս` Միքլից և Նիքից (Միք, Նիք): Նրանք վառեցին մոմերը և ինձ կանչեցին, իսկ ես արդեն հոգնել էի իրենց ականջներում ասել, որ այստեղ եմ, որ ձեր կողքին եմ: Նրանց մոտ իմ փոխարեն ուրիշը եկավ և ասեց, որ գալու է յուրաքանչյուրի ետևից: Ես սկսեցի անհանգստանալ և երբ լույսերը պայթեցին նրանք գոռացին: Եկավ մայրիկը և ամեն ինչ հարթեցրեց: Առավոտյան դպրոց գնալիս, տարօրինակ ստվերը հետևեց նրանց: Եվ երբ վերջացավ օրը մեկին նա տարավ և էլ չվերադարձավ: Ես գնացի մեռյալների աշխարհ նրան փնտրելու: Նրան կապել էին շղթաներով ևշատ ցուրտ տեղում: Ես երբ գնացի նա տեսավ ինձ և առաջին անգամ ես նրա աչքերում տեսա իրական ժպիտ: Հետո արձակելուց հետո ուղիղ մեր առջև եկավ նա` իմ հին թշնամի հսկա հացը: Նա ուզում էր վրեժ լուծել ինձանից: Իհարկե մենք չէինք կարող գնալ առանց կռվի նրա հետ: Ճիշտ ասած նա ինձ հոգնեցրել է: Ես նրան կապեցի և վերադարձա տուն: Ես չուզեցի, որ իմ տղան հիշի այս դեպքը և ջնջեցի նրա հիշողությունը: Նա արթնացավ տանը և ամեն ինչ առաջվա նման եղավ: Բայց դա էլ ամենը չէր: Ես մի սովորական օր հետևում էի տղաներիս և հանկարծ նրանք շրջվելով տեսան ինձ: Ես մնացի զարմացած: Նրանք գրկեցին ինձ և տարան տուն: Ինձ չտեսավ մայրիկը և ասեց, որ դադարեցնեն իրենց անիմաստ հումորները: Ինչքան էլ  նրանք տանջվեցն նա ինձ չտեսավ: Ինձ թվում էր, որ պետք է ուղղակի հավատա, որ ես կամ և նայում եմ իրեն: Բայց ես գոհ եմ, որ գոնե տղաներիս եմ տեսնում: Անցան տարիներ և ես միևնույն է չկարողացա երևալ կնոջս: Շփվում էի ամեն օր նրանց հետ և հհույս տալիս ապագային: Երբ տղաներս մեծացան և ամուսնացան մի զույգ աղջիների հետ, ես իհարկե ներկա եղա, բայց...: Ես միևնույն է հետևում էի կնոջս: Նա մահացավ և եկավ ինձ մոտ: Այսուհետ մենք երկուսով էինք հետևում տղաներին: Նրանցից յուրաքանչյուրը ունեցավ աղջիկ: Պահվածքով նրանք շատ տարբեր էին: Միքի աղջիկը սովորում է վատ, անկարգ է, չունի ընկերուհիներ և հաճախ նրան դուրս էին անում դպրոցից: Նիքինը` հակառակը, շատ բարի, ունի մեծ շրջապատ, հաճախում է պարապմունքների, ունակ և խելացի երեխա է: Մեկ օր նրանք անհետանում են: Ման են գալիս երկար, բայց չեն գտնում: Ես էլի անհանգստացա և մտածեցի կարող եմ գտնել նրանց մեռյալների աշխարհում: Երբ գնացի այնտեղ միայն մի աղջիկ կար, ով նման չէր նրանց: Նա եկավ ինձ մոտ և մեծ աչքերով, լորջ դեմքով ձեռքը դրեց ուսիս: Նա զարմացած դեմք ուներ, արդեն համրայա ժպտում էր և նրա դեմքը այլանդակվեց: Նա միանգամից բարկացավ և ինձ շպրտեց հեռու իրենից: Բռնելով գլուխը նա գնում էի այս ու այն կողմ: Հետո հավաքվեց և չարավարի ծիծաղեց: Չեք հավատա, բայց այս աղջիկը նա էլ ում ես փնտրում եմ: Մեռյալների աշխարհում նրանք միավորվել և դարձել են մեկ աղջին` տարեբեր բնավորություններով: Նա փախավ և ես չկարողացա հետևել  նրան: Երբ ես ուշքի եկա, նա իմ դիմաց էր: Ժպտալով նա բռնեց ձեռքս և ես նրան տարա տուն: Նա բաժանվեց երկու մասի և առանձնացան աղջիկները: Ես պատմեցի տղաներին, իսկ նրանք շնորհակալություն հայտնեցին: Ես գնացի կնոջս մետ և վերադարձա մեռյալների աշխարհ: