Wind Farms 

Download
WIND FARMS 2.pptx
Microsoft Power Point Presentation 1.3 MB

Խաչքարեր

Download
Խաչքարեր.pptx
Microsoft Power Point Presentation 1.3 MB

Թայլանդ հետաքրքիր փաստեր 

Download
Թայլանդ.pptx
Microsoft Power Point Presentation 91.2 KB

Մթնոլորտ

Download
Մթնոլորտ.pptx
Microsoft Power Point Presentation 1.2 MB

Հասնելու եմ․․․

Աշխարհը մի պահ կանգնեց, ես վեր կեցա իմ աթոռից, շուրջս լռություն է: Սկսեցի քայլել փողոցով, չգիտեմ թե ուր եմ գնում, բայց ոտքերս առաջ են շարժվում: Ես ասես քնել եմ, ասես երազ է: Ես կանգնել, նայում եմ,  շուրջս ոչինչ չկա, դատարկություն է նաև հոգումս: Չեմ մտածում ոչնչի մասին, միայն դու ես սրտումս... Միտքս գնում- գնում է, ելք է փնտրում:: Բայց հետո հասկացա, որ չեմ փախչի քեզանից: Մնացի զարմացած: Արդեն երեկո է, սիրտս էլի լուռ է, էլի խոսում է ինքն իր հետ: Անունդ է տալիս, գիտեմ, որ  հնարավոր է ուշացել եմ, բայց էլ ետ չեմ կանգնի, էլ չեմ փոխի որոշումս: Կգնամ մինչև վերջ, կհասնեմ քեզ և այդ ժամանակ գրկելով քեզ՝ բաց չեմ թողնի: Աշխարհը լուռ- լուռ է, միայն սիրտս է խոսում: Քո անունն է տալիս:  Հեռու եմ հեռու, հասնելու եմ:


http://mijin.mskh.am/11015

Անավարտ թռիչք

Ինչպես թռչուն սավառնում եմ երկնքում։ Այնքան բարձր, այնքան թեթև․․․ Զգում եմ քամուն, նա այնքան սառն է։ Թևերս լայն բացած ասես գնում եմ կյանքի խորը և երկար ուղիով։ Մտքերը շրջապատում են ինձ։ Մտածում ես երկար, բայց հետո հասկանում, որ իրականում ոչնչի մասին էլ չես մտածել։ Երկինքը դատարկ է և լուռ։ Միայն ես աչքերս փակ թռչում եմ անվերջ։ Մտածում եմ ինչքան մեծ է աշխարհը և նույնիսկ ես չեմ կարողանում վերջը գտնել։ Տեսնելով մայրամուտի վերջին շողերը ես լայն բացեցի աչքերս և հասկացա, որ աշխարհը անվերջ է իր գեղեցիկ երևույթներով։ Բայց միթե ես այդպես էլ չեմ գտնի ծայրը, և որ էլ չկարողանամ թռչել և էլ չլինի կապույտ երկինքը։ Ես գնում էի առանց դադարի՝ գիշեր ու ցերեկ, բայց ծայրը աշխարհի չեմ գտնում ես դեռ։ Նայում եմ ներքև, այնքան բան, այնքան մարդ և նրանցից ոչ ոք չի կարողանում թռչել։Միգուցե պետք չէ ուզել ավելին, չէ որ ես արդեն կարողանում եմ թռչել և ինչ կարևոր է ունի աշխարհը վերջ։ Ես իջա ներքև, անցա շատ ծառերի կողքով և կանգնեցի բարդու ծայրին։ Մտածում եմ ես դեռ,կա արդյոք իմ նման թռչուն, որ զգում է իրեն վանդակում և ուզում է ավելին, թե ես այդպիսին միակն եմ։ Պետք չէ լինել տարօրինակ և տարբերվել ուրիշներից։ Ես կվերադառնամ երամ և կլինեմ բոլորի նման։ Էլ անընդհատ չեմ մտածի և չեմ ուզի ավելին, միգուցե դա կօգնի ինձ զգալ ավելի լավ։ Թեթև աշխարհը այնքան բարձր է և այնքան գեղեցիկ, բայց թե ունի նա վերջ ես այդպես էլ չպարզեցի։ 


http://mijin.mskh.am/11692

Մենք Ծաղկաձորում 

Մայիսի 16-ին, մի փոքր խմբով գնացինք Ծաղկաձոր։ Մեզ հետ էին գրադարանի աշխատակիցներ՝ տիկին Նոննան և տիկին Մարին, մեզ հետ էր նաև Զառան։ Սկզբում մենք գնացինք Կեչառիսի վանքի եկեղեցական համալիր, իսկ հետո ճոպանուղի։ Ճոպանուղին բավականին երկար էր և մի քիչ էլ վախենալու։ Բարձրանալուվ ձորի ծայրը, մենք պիկնիկ արեցինք և խաղացինք։ Ցավոք հետո անձրև եկավ և մենք ճոպանուղիով իջանք ցած։ Մեր վերջին կանգառը Օրբելի եղբայրների տուն-թանգարանն էր։ Մեզ արդեն սպասում էին։ Այնտեղ ես շատ բան իմացա նրանց մասին, մենք անցկացրեցինք լավ ժամանակ և գիտելիքներով լցված վերադարձանք Երևան։