12-րդ դասարանի աշխատանքներս

Հիմնականում աշխատել եմ <Լապտեր> պատանեկան ամսագրում

Իմ էջը՝ այստեղ 

 

Գրականությունից նյութեր, վերլուծություններ, թարգմանություններ 

 

<Ես եմ>  նյութ իմ մասին․ նախագիծ

<Ժամկետնանց կրթական քաղաքականություն> կարծիք նոր ԿԳ նախարարի որոշումների մասին․ նախագիծ

<Գրերի ստեղծումը> գրաբարի օրերին ընդառաջ 

<Գրողները խենթ են> Սարոյանի օրեր․ նախագիծ․ վերլուծություն

<Բնության հետ․․․> Կոմիտասի օրեր․ նախագիծ

<Հեղափոխություն․ ցույց, թե գործ> կարծիք․ նախագիծ

<Ծիծաղել> Սարոյանի օրեր

Մնացաց նյութերը գրել եմ որպես լրացուցիչ աշխատանք․․․

 

Հայոց լեզվի առաջադրանքները կատարել եմ շտեմարաններից․ Պատրաստվում եմ քննություններին։ 

Մարտից մայիս աշխատանքներս կարող եք տեսել <Լապտեր> պատանեկան ամսագրում


Դեկտեմբեր

41. սերկևլենի, ալոճենի, կաղամբ, մեղվամուշկ, դամբուլ, ընկուզենի, չիչխան, գազար, կարտոֆիլ, բադրիջան, սմբուկ, սամիթ 

42․ այծկիթ, ջայլամ, մրրկահավ, հավալուսն, մրտիմ, ճուռակ, մրջյուն, գորշագռավ, կակադու, կոլիբրի, բվեճ

43․ լուսատիտիկ, թառափ, քամելիոն, վտառ, հահնօձ, լորտու, գյուրզա, խաչասարդ, ծովոզնի, ճպուռ, ուտիճ, կինճ

44․ մարմարիոն, տրիլյոն, մշկընկույզ, Ամալյա, ակարդիոն, Միքայելյան, միմյայն, սյունակ, փասիան, մետաքսյա, Բենջամին, աշխույժ

45․ փակցնել, անհարկի, թաղած, վարքաբեկել, քսուկ, վարակիչ, սքավոր, սուտմեռուկ, ծեծկռտուք, նավաբեկյալ, սրտխառնուկ, գոգնոց

46․ 1,3, 4, 6

47․ 4,6

48․ կարկառել, առընթեր, հովհար, անհեթեթ, թավալգլոր, երկորյակ, խրտվիլակ, դժխեմ, առընչություն, նախշազարդ, հարթաքանդակ, հանապազօրդ

50. անբասիր, ամբարիշտ, գիրկընդխառն, գրաբար, զգուշորեն, բամբիռ, տարորոշել, քարակարկառ, խորդուբորդ

51.աղյուսակ, հարյուրյակ, պայուսակ, սյունակ, հարսնյակ, դաստառակ, իննսունամյակ, քառասնամյակ, դաստիարակ

52.աղբաբզեզ, հարդաշաղախ, պաքսիմատ, սաղմոսերգու, հիպնոս, դարպասել, ինժեներ, քարակարկառ, ուղեգրություն

53.թփուտ, հապշտապ, պարփակել, թխպամած, թպրտալ, հապճեպ, հափշտակել, ինքնանփոփ, ամպահյուս

54.արծարծել, բարբաջել, բարբառել, սեթևեթել, հեթհեթալ, սրթսրթալ, ելևէջել, կայծկլտալ, կռկռալ

 55.արժևորել, ոգևորել, գերեվարել, արևել, անձրևել, բարևել, դրսևորել, կարևորել, գոտեվորել

56.ճկռել, ճգնել, ճկվել, ճաքճքել, ճամարտակել, ճեղքել, ճմռթել, ճպռոտել, ճառագել

57.գզվռտուք, տրտմաշուք, փսփսուկ, ծեծկռտուք, քաշկռտուկ, տրտմասուգ, մանրուք, փնտրտուք, քսուք

 58.տարորոշել, տարրալուծել, միատարր, տարրական, տարընթեց, տարադրամ

59.հայելազարդ, արդուզարդ, գմբեթարդ, գեղարդ, կորնթարդ, վիմարդ

60.բարձրակետ, հայցակետ, կիզանուտ, կիսափութ, բևեռախույզ, բնախույզ

61.մաղաղ, շաղախ, փարչ, հարճ, փրչոտ, քրջոտ

62.տարերգ-տարերք, կնկնեն-կընկնեն, տասնինը-տասնիննը, հուշկու-հուժկու

63.բարիացակամ-բարյացակամ, քրիստնեություն-քրիստոյաություն, վացուն-վաթսուն, խարդածություն-խորհրդածություն, ոսկռոտ-ոսկրոտ

64.միջօրեյի-միջօրեի, վարկենաբար-վայրենաբար, Հովհանես Դանելյան-Հովհաննես Դանիելյան, ամեն-ինչամեն ինչ փաղչել-փախչել, արհավրհալից-արհարհալից

65.սռթսռթացող-սրթսրթացող, թաթաղված-թաթախված, ընբոստ-ըմբոստ, տարերգի-տարերքի, ընբիշային-ըմբիշային, խոչնդոտել-խոչընդոտել, մակնթացություն-մակընթացություն

 

 

Հայկական լրատվական կայքերում մարդիկ տեղեկացվում են աշխարհի իրադարձություններին։ Լուրերը լինում են շատ տարբեր թեմաների շուրջ, օրինակ հիմնականում քաղաքականություն, դժբախտ պատահարներ, սպանություններ և այլն։ Ես փորձեցի գտնեմ մի լուր այսօրվա ցանկի մեջ, որը չի լինի բացասական և ես չգտնա այդպիսի բան։ Մարդիկ սովոր են բացասական լուրերին։ Իմ կարծիքով տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում դրական դեպք չի լինում։ Լրատվությունը պետք է ուշադրություն դարձնի իր հաղորձած լուրին, դա խոսում է անպատասխանատվության և թքած վերաբերմունքի մարդկանց տրամադրության հանդեպ։ Համոզված եմ, որ միայն ես չեմ այդպես կարծում։ Բոլորի համար էլ լավ կլինի եթե լրատվական կայքերը ավելի մեծ հարգանքով վերաբերվեն մեր կարծիքին, մեր տամադրությանը։       

 

 

Ամանորյա հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին․ վերլուծություն     

Լրացուցիչ աշխատանք- Լապտեր       


Նոյեմբեր

30. Բնօրրան, ֆիննացի, օրերգ, ռասսայական, մասայական, պասիվ, հելլենիզմ, հոնուհի, միատառ, մինուրի, կեցցե, անդորագիր

31․ արբշիռ, փախչել, հորձանուտ, արհարամարհել, տարորոշել, ավելորդ, քսուկ, ժայթքել, ճմռթել, ջրահեղձ, սրտդողել, եղևնուտ

32․ իջվածք, թորվածք, թխվածք, թերմացք, նստվածք, բեկվածք, ընդելուզվածք, խարտվածք, հայացք, լվացք

33․ խուզվածք, ծալվածք, հաղճաղյուս, հակորեն, հակվացք, հեթեթալ, իջանցք, ժայռափլվածք, այրվածք, պատմվացք

34․ արխալուխ, գազմուխ, երկնամուխ, խորամուխ, բոցամուղ, նավթամուղ, ջրմուղ, հացթուխ, մալուխ, հորդաբուխ

35․ գիրտ, գորտ, դիրտ, բարեկիրթ, զարդ, զվարթ, մերթ, մորթի, հորդ, փերթ, բիրտ, հերթ

36․ փախչել, զեղչել, զղչալ, զիջել, թաղել, գաղջ, արջամուղջ, գոճի, եղջերու, ընչացք, զոքանչ

37․ արտույտ, ահասարսուռ, ծարավ, ճմռթել, քարշակ, զմուռս, արագիլ, արծիվ, արջենի, մազապուրծ, կինճ, վիժանուտ

38․ Բահրեյնի, Ջուղայեցի, երեկոյան, Սոմալիում, վերարկույով, Չիբուխլույում, աղյուսակ, սյունակ, պայուսակ, Օֆելիայի

39․ սառած, լացակումած, մթամած, տախտակամած, հասարակած, սոխառած, սոսյաց, ընդդիմակաց, հայատաց, հարված, անպամած, մթագնած

 

40․ սպանախ, բամիա, բողկ, աղցան, սուսամբար, սիբեղ, կուլիչ, ակրատ, հաղարջ, բաղարչ, բրդուճ, եղինջ 

 

Գրականություն 

 

 

«ինչպես որ կրակը կըհալեցնէ մոմը, կըսեր նա, այնպէս ալ մարդկան գովութիւնները կը հալեցնեն և կոչնչացնեն բարի գործերը»

 

Գովելով մարդուն՝ պետք է հաշվի առնել նրա հետագա վարքանիշը, ինչքանով դա կազդի նրա գործողությունների հետագա որակին։ Ես կարծում եմ, որ պարատադիր է ժամանակ առ ժամանակ տեղյակ պահել արդյոք նրա աշխատունակությունը կամ արարքները գովելի են, թե ոչ։ Բայց ասել գովերքի խոսքեր անընդհատ, դա կդառնա սովորական մարդու համար և հետևաբար նաև անհետաքրքիր, կկորի առաջնային արդյունավերտությունը և դրա պատճառը, կարժեզրկվի։ Չգիտեմ ինչ ասել բարի գործերի համար։ Եթե օրինակ ինձ չասեն, որ իմ  արարքը բարի էր, ես հնարավոր է չհասկանամ և էլ չանեմ, իսկ դա վատ է, պետք է դրա համար աջակցել այդպիսի մարդիկանց, դա ամենևին էլ չի ոչնչացնում, այն նոր ուժ է տալիս։ Բոլորը ուզում են հավատալ, որ իրենք ճիշտ են և եթե մենք իրոք կարծում ենք, որ այդպես է, ինչու չուրախացնենք այդպիսի մարդկանց՝ հայտնելով մեր հավանությունը։

 

 

 

 

 1․ Ջրերը առավոտ ծեգին դադարեցրին զրույցներն իրենց գիշերային գաղտնի:

Որպեսզի ոչինչ այլևս չիմացվի:
Եվ սակայն անտեսված բլրակի ետևում այդ մի զգացմունք կա:
Արցունքներ չունի, ոչ էլ խիղճ:

Չի հեռանում չի վերադառնում:

 

Նրանք որոշեցին դադարեցնել իրենց գաղտնի զրույցը, որ էլ ոչինչ չիմացվի, բայց անտեսված բլրի ետևում դեռ կա մի զգացմունք, որը չունի ոչ արցունքներ, ոչ էլ խիղճ։ Այն չի հեռանում, ոչ էլ վերադառնում է։  

Չկա այդպիսի զգացմունք։ Գոյություն չունի մի վիճակ, որը չի ստիպի արտասվել։ Զգացմունք, որը չի հեռանա․․․ նույնիսկ չգիտեմ ինչ կաող է դա լինել։ Միգուցե դատարկությունը, երբ անտեսում ես ամեն ինչ, բայց դա էլ է անցողիկ։ Չեմ կարող բացատրել այն, ինչ ես էլ դեռ չեմ հասկանում։

2․ Քո կարծիքով` ինչ է գեղեցկությունը, որն է գեղեցկության քո ընկալումը:

Գեղեցկության ընկալումն անսահման է։ Յուրաքանչյուրը ունի գեղեցկության իր չափորոշիչները։ Իմ համար դա այն զգացողությունն է, որը տալիս է ինձ տվյալ բանը։ Գեղեցիկ է այն ինչը իմ մեջ հետաքրքրություն է առաջացնում և նուրբ զգացումներ։ Օրինակ գեղեցիկ է անձրևը, երկինքը, ինձ շրջապատող մարդիկ, լքված կառույցները, իմ հավանած գրքերը․․․ ։

§  3․ Ինչ ես կարծում` ի վերջո, որտե՞ղ է ճշմարտությունը:

 Ճշմարտություն գոյություն չունի։ Դա ուղղակի տերմին է հորինված մարդկանցով երևույթները հեշտացնելու համար։ Ճիտ չկա, կա փաստ։ Փաստացի մոլորակը կլոր է, բայց այրդյոք դա ճիշտ է, հնարավոր է տիեզերքում ավելի կլոր բան կա, քան մեր մոլորակը, ստացվեց, որ դա ճիշտ չէ, այլ ուղղակի փաստ։ Ես այն մարդը չեմ, որ ասեմ որտեղ է ճիշտը և ինչպիսին է այն։ Բայց եթե ինձ հարցնեի ես կասեի, որ ճիշտը դու ես։ Ամեն մարդ իր ներսում է պահումսեփական ճիշտը ու ճշմարտության ընկալումը։ Ճիշտը մի հատա ու ինքը իմ ջեբնա։

 

 

 

Գուրգեն Մահարին պատմում է Բակունցի մասին իր հուշերից։ Նա ասում էր, որ Բակունցը ռոմանտիկ էր, բայց չէր սիրում արտահայտել մտքերը։ Շատ հանգիստ էր և լուրջ էր վերաբերվում գրականությանը, խորը հարգանք էր ապրում լավ գրողների նկատմամբ։ Նրա մոտիկ ընկերը Եղիշե Չարենցն էր՝ Բակունցի լրիվ հակառակ կերպարը։ Նրանք շատ մոտ էին իրար և կարևոր հարցերում իրար խորհուրդ էին հարցնում։ Կարելի է եզրակացնել, որ Բակունցը բավականին կիրթ և զուսպ անձնավորություն էր։

 

 


Հոկտեմբեր

1.       Հանապազօրյա, պնդօղակ, օրըստօրե, ամենօրյա, գիշերուզօր, պօրրինի։

2.       2,4

3.       Գոտևորել, ուղևորվել, բևեռել, գերեվարել, դեդևել, ոգևորել, ոսկեվորել, արժևորել, սեթևեթել, կարևորել

4.       Մանրէ, վայրէջք, լայնէկրան, անէական, այժմէական, ինչևէ

5.       Թագավորօծություն, խաղաղօվկիանյան, զօրհանապազ, ամենօրյա, բնօգտագործում

6.       ՄՕԿ, ՆՕՏ, Յունեսկօ, Յունիդօ, ՀՕՖ, ԲՈՀ, ՀՕԿ, ՌՈ, ՔՕ, ՕԵԿ

7.      

8.       Գիշերօթևանն, հանապազօրյա, երկարօրյա, առօրյա, լրիվօրյա, ինքնօքսիդացում, նեղօձիք

9.       Նետընկեց, խոյընթաց, քարնկեց, գորտնկիթ, գահընկեց, ակընդիր, առնչվել, առընթեր, չըփփոց

10.   Ամպհովանի, խոնարհում, բարեշնորհ, ապաշխարհանք, ընդհամենը

11.   Ժպիրհ, Ընդհատել, տարաշխարհիկ, հայհոյանք, շնորհք, խոնարհվել, հեղհեղատ,

12.   Թամբ, բամբակ, Սերոբ, թմբլիկ, խաբկանք, պղնձակոթ, իրավամփ, քերովփե, խաբխափել

13.    Գաբրիել, արբշիռ, թմբկահար, թրմփալ, հայարփի, հռիփսիմե, հափշտակել,

14.   Դաջվածք, ճրագալուլծ, անդամալույծ, ձվածեղ, մտածություն, շղթայապուրծ

15.   Դժոխք, թուխս, Ձավախք, կեղտոտություն, նախշազարդ, երկնամուխ, փայծաղ, սպանախ, ճողփյհուն, ախտորոշել, ճողփյուն, գաղտագողի

16.   Ակնակապիչ, աղճատել, աջհամբյուր, կոճկել, պճնանք,  թրջել, քուրջ, փարչ, խոճկոր, ուռճանալ, միջև, զոքանչ

17.   Ոսկեպախուրց, սերուցք, վրձին, տապահեղց, տրձակ, ցնծալ, ցնցել, ուրց, փայծաղ, փղձկալ, քուրջ

18.   Անհարկի, տաղտուկ, տաքդեղ, վարկաբեկել, ֆրակ, ռեքֆիեմ,  սևակնած․ ստուգարք, սրտխառնուք, ճքվածք, ճաքճկել, վարակ

19.   Բավոք, գոգնոց,  գոգավոր, ջրապապակ, նորոգել, հոգս, հավաքել, հոգնաբեկ, ոգելից, ոռոքել, Մարգար, հովվերգություն

20.   Երեսուն, ոսկոր, պայտար, ժխոռ, անախորժ, սարսռալ, փրփռալ, կռճիկ, բրոնզ, փռթկացնել, մառախուղ, ուղղափառ

21.   Ամբարտավան, անբիծ, վերամբարձ, Դուշամբե, անբարիշտ, բամբասանք, բամբիշ, իմֆոնիա, անբասիր, բմբուլ, սուսամբար, ամբիոն

22.   Անբասիր, ամբար, ամպրոպածին, ամբորս, անպայման,

 

30. Բնօրրան, ֆիննացի, օրերգ, ռասսայական, մասայական, պասիվ, հելլենիզմ, հոնուհի, միատառ, մինուրի, կեցցե, անդորագիր

31․ արբշիռ, փախչել, հորձանուտ, արհարամարհել, տարորոշել, ավելորդ, քսուկ, ժայթքել, ճմռթել, ջրահեղձ, սրտդողել, եղևնուտ

 

32․ իջվածք, թորվածք, թխվածք, թերմացք, նստվածք, բեկվածք, ընդելուզվածք, խարտվածք, հայացք, լվացք 

 

Գրականություն- գրավարյան ասույթներ

25.Ամենայն մարմին որպէս հանդերձ մաշի:

(Ամեն մի մարմին հագուստի պես մաշվում է:)

Ոչ ոք հավերժ չի ապրում, բոլորն էլ վաղ թե ուշ մահանում են։ Մենք ուղղակի պետք է ընդունենք այդ փաստը և ապրենք մեր միակ կյանքը այնպես, որ հետո չզղջանք։ 

Գերմանական գրականություն-Հերման Հեսսե «Ներսը և դուրսը»

 


Լրացուցիչ աշխատանք- Լապտեր

Միսաք Մեծարենց

Առցանց դպրոց

 

Հունվարի 25-29
  1. «… Թշվառ ու դժբախտ ժողովուրդ ենք մենք և այդ չգիտենք ու չենք ուզում ընդունել, եթե գիտենք կամ եթե ընդունում ենք, ցավող սրտով չենք ընդունում, այլ տանջանքից փախչելու և մեր ապիկարությունն արդարացնելու համար ենք ընդունում»։

 

Համաձա՞յն ես Տերյանի այս մտքի հետ: Կարծիքդ հիմնավորիր:

 

 

 

Ոչ, ես համաձայն չեմ, որովհետև մենք թշվառ չենք, և համենայն դեպս՝ ոչ դժբախտ։ Իմ կարծիքով, հայերը շատ ուժեղ ազգ են, որովհետև դիմացել են շատ հարվածների, իսկ միայն դա կարող է ապացուցել, որ թշվառ ժողովուրդ չի կարելի անվանել։ Իսկ դժբախտը դա այնքան կոպիտ է ասված։ Շատ հայեր հասել են մեծ բարձունքների, թեկուզ արտերկրում, բայց միևնույն է պահպանում և ընդունում են իրենց հայ լինելը։ Դա դժբախտություն չէ։ Պետք է լավը տեսնել ամեն ինչի մեջ։ Թեկուզ փոքր երկիր է, թեկուզ այդքան էլ զարգացած չէ, բայց գոյություն ունենք և ապրում ենք՝ ոտքի կանգնած։ Կարծում եմ, չի կարոլի այսպիսի բան 

 

գրել, որովհետև ժողովուրդը կկարդա և նույն կերպ, այսինքն բացասական կտրամադրվի իր ժողովրդին։ Ես ոչ թե չեմ ուզում ընդունել դա, ես ուղղակի համաձայն չեմ այս տողերի հետ։ Ավելացնեմ նաև, որ դժբախտությունը չեն ընդունում տանջանքներից փախչելու համար։

 

 

 

  1. «Ես երբեք չեմ վախենում խիստ քննադատելուց (ինձ և ուրիշներին), բայց շատ եմ վախենում քչով բավարարվող ճանաչումից, ճանաչում, որը բավարար հիմքեր չունի»։

 

Դու վախենո՞ւմ ես խիստ քննադատելուց: Իսկ ինչպե՞ս ես ընդունում, երբ քեզ են քննադատում:

 

 

 

Ես երբեք խիստ չեմ քննադատել մարդկանց։ Եվ ոչ թե նրա համար, որ վախենում եմ, այլ ուղղակի հարգում եմ ուրիշներին՝ հասկանալով, որ իրենք էլ են մարդ և ունեն զգացմունքներ։ Միգուցե ես նրանց քննադատելով լուրջ սխալ գործեմ, և այդ մարդը սկսի ուրիշ հայացքով նայել աշխարհին։

 

 Ինձ քննադատելը իհարկե հաճելի չէ, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ դա ճիշտ է և միայն իմ սխալները տեսնելով ես կարող եմ ուղղել դրանք։ 

 

 

 

 

  1. Առանձնացրու հոդվածի՝ քո կարծիքով ամենակարևոր նախադասությունները:

 

 

 

Որքան ուզում է թող անկախ ու ազատ լինի մի Ալբանիա, դա երբեք չի ստեղծի ազգ, եթե ալբանական ժողովուրդը մի ներքին մղում չունենա դեպի այդ և տևական ու ծանր աշխատության գնով ձեռք չբերի այդ արտոնությունը:

 

Հունվարի 18-22

Ինքնաքննադատութան մի փորձ

 

Ինքնաքննադատությունը դա ինձ համար մի քիչ անհասկանալի բառ է և դրա համար ես կօգտագործեմ ճանաչում բառը, որովհետև ինքդ քեզ քննադատելով դու ավելի լավ ես ճանաչում քեզ, որպես անձ։ Ընդհանուր ես ինձ շատ դժվար եմ ճանաչում՝ հասկանալով, թե ինչքան թերություններ ունեմ։ Իմ թերությունները մեծամասամբ կապված են բնավորության հետ։ Շատերը ասում են, թե ես շատ թեթևամիտ եմ, բայց այդպես ես փորձում եմ լավատես լինել։ Շատախոսությունն էլ է իմ թերություններից մեկը։ Այն, ինչ ես կարող եմ ասել կարճ և իմաստավոր ես ասում եմ երկար և անիմաստ։ Ես ունեմ նաև շատ փոքր պատկերացում այս աշխարհի մասին։ Եթե ես պատկերացնում եմ մի բան և ինձ ցույց են տալիս լրիվ ուրիշ բան, ես դա չեմ ընդունում, ոորովհետև այն չի համապատասխանում իմ պատկերացումներին։ Իմ կարծիքով իմ կարևոր թերությունները միայն դրանք էին։ Ես ինքնաքննադատում եմ ինձ, այսինքն ճանաչում եմ՝ հասկանալով,որ այդպես կարող եմ ուղղել իմ թերությունները։

 

Պատրաստել եմ Միսաք Մեծարենց նյութը   

 

<Ես կարողանում եմ> ստուգատես 

«Ես կարողանում եմ» ստուգատես

Այս ուս. տարում ի՞նչն էր ինձ համար հաջողված, ինչը՝  ոչ:

Ինձ համարհաջողված էր մասնակցել <Վիքիմեդիա> նախագծին։ Ես սովորեցի ճիշտ թարգանել, լավ հիշել և ճանաչել շատերին։

Ի՞նչն էր ինձ խանգարում էլ ավելի արդյունավետ աշխատել:

Ինձ խանգարում էր քիչ ժամանակը։ Ես չեմ հասցնում կատարել բոլոր դասերի առաջադրանքները։ Եթե ժամանակը շատ լիներ ես համոզված եմ, որ կարող եմ աշխատել ավելի արդյունավետ և երկար։

Ի՞նչ առաջարկներ ես ունեմ՝ կապված մյուս ուս.տարվա հետ:

Ես առաջարկում եմ գնահատման համակարգը փոխել։ Այն մի քիչ ավելի ցածր է սովորականից։ Ես կուզենաի, որ շատ աշխատելու դեպքում ավելի բարձր գնահատվի։ 

Ինչու են ուրիշները գնհտում մեր էպոսը, իսկ մեք ոչ

Ճիշտ ասած ես համաձայն չեմ, որ մենք չեն գնահատում մեր էպոսը: Ես մտածում եմ, որ մենք գնահատում ենք այն, կարդում և հիշում: Իհարկե կան մարդիկ ովքեր չեն կարդում այն, դա արդեն բացառություն է: Ուղղակի մենք աղմուկ չենք բարձրացնում իբրև տեսեք մենք ունենք և կարդում ենք այս էպոսը: Մենք աչքի չենք անցկացնում դա, ինձ միշտ պատմել են դրա մասին դեռ փոքրուց և երբ ես կարդացի չավոք չհասցրի ավարտեմ: Ինձ իմ ընկերները պատմեցին և ես հասկացա, որ շատ շատերը Հայաստանում գնահատում են դա ուղղակի չեն ասում, որովհետև դա կլինի պարծենկոտություն: 

Ձմեռային հրաշքներ

Download
ձմեռային հրաշքներ.pptx
Microsoft Power Point Presentation 540.2 KB

Նոր տարին մեր ընտանիքում

Այս նոր տարին, ինչպես նաև մյուսները մենք նշում ենք մեր գյուղում` ամբողջ ընտանիքով: Քանի-որ ժամանակ չկար եղևնի գնելու, մենք պատրաստեցինք մերը: Տոնական փայլերով և խաղալիքներով ստացվեց գեղեցիկ տոնածառ: Դե, նաև զարդարեցինք հյուրասենյակը իմ մայրիկի դիզայնի պարագաներով: Մինչ պատրաստությունները ես և քույրս երաժշտության տակ անդադար պարում և ուրախանում էինք: Նոր տարվա օրը մենք գնեցինք հրավառություն և ուղիղ ժամը 12-ին վազեցինք դուրս վառելու: Հավաքվել էին բոլոր բակի երեխաները, մենք գիշերով խաղացինք, ուրախացանք և գնացինք տուն: Տանն էլ հաց կերանք, գողացանք մի քիչ չարազեղեն և գնացինք քնելու: Հա, մոռացա ասեմ նվերների մասին: Մենք չդիմացանք և մայրիկին խնդրհեցինք նոր տարին չսկսված նվերները տա: Նա բերեց մի մեծ տոպրակ նվերներ չորսիս համար և ասաց, որ մենք գտնենք մերը: Անունները գրված էին: Ես ստացա չորս նվեր, որոնք շատ գեղեցիկ փաթեթավորված էին մայրիկի կողմից, այնքան գեղեցիկ, որ չէի ուզում բացել: Մի մեծ շոկոլադե սալիկ, զարդարանքներով բրոշկա, մի մեծ տուփ մազակալ և այդ ամենը պահելու սունդուկ: Քույրս էլ նույնից ստացավ: Մեծ եղբայրս սեղանի ժամացույց, բլոկնոտ և էլի մեծ շոկոլադե սալիկ:Փոքր եղբայրս դեռ շատ փոքր է դրա համար մայրիկը տվեց նրան գնացք`վագոններով, շատ կոնֆետներ և էլի շոկոլադե սալիկ: Նվերներ ստացան ոչ միայն փոքրերը այլև մեծերը` հորքուրս, հայրիկս և տատիկս: Հորքուրս և տատիկս ստացան ձեռքի կրեմներ և վիտամինացված քսուկներ, իսկ հայրիկի նվերը ես այդպես էլ չտեսա: Մայրիկս արդեն նվեր էր համարում այն, որ տեսնում էր մեզ բոլորով, ուրախ և երջանիկ: Հետո նոր գնացինք քնելու: Հաջորդ օրը ես օգնեցի մեծերին ամանօրյա սեղան գցել: Եկան բարեկամները, հետո հարևանները և վերջում ծանոթները: Սեղանը հավաքեցինք հունվարի 5-ին: Մենք էլ գնացինք շատ մարդկանց հյուր: Մեկ-մեկ ինձ թվում է, թե ամբողջ գյուղը մեր բարեկամներն են: Քրոջս հետ գնացինք մեր ընկերուհիների տուն շնորհավորելու, այդ օրը ես այնքնա սոկ խմեցի, որ էլ մյուս տներում հազիվ մեկ կում էի անում: Իմացա, որ բոլորը շատ գեղեցիկ նվերներ են ստացել: Դե, կարճ ասած հիանալի ամանոր էր: 

Եղևնու ընտրությունը նոր տարուն 

Սովորաբար նոր տարուն հարց է առաջանում, թե ինչպիսի եղևնի կարելի է ընտրել զարդարելու համար: Դե կա երկու տեսակ` արհեստական և իսկական: Երկուսն էլ ունեն առավելություն: Արհեստականը երկար է դիմանում, կարելի է քանդել և հավաքել, և այլն: Իսկ իսկականը` ունի բնական հոտ, գեղեցիկ է, ավելի հաճելի...: Բայց ամենալավ ընտրությունը իմ կարծիքով արհեստականն է, որովհետև այն չի պահանջում ջրել և կտրել անտառից ծառը: Եթե բոլորը այդպես կտրեն, անտառում եղևն չի մնա: Նաև լավն այն է, որ մի քանի նոր տարի շարունակ կարելի է օգտագործել արհեստական տոնածառը: 

Մեր գյուղը 

Մարմաշեն գյուղը գտնվում է Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքից դեպի արևմուտք 7կմ հեռավորության վրա: Գյուղը որպես բնակատեղի առաջին անգամ հիշատակվում է 10-րդ դարում Տիրաշեն անվամբ և գտնվում է Վահրամ Պահլավունի իշխանի բերդի հարևանությամբ ` փոքրիկ հարթավայրում կռուցված եկեղեցու կողքին: Հետագայում իշխանը գյուղը նվիրել է Մարիամ եկեղեցուն և վերանվանել Մայրամաշեն: Գյուղն իր գոյության 10 դարերի ընթացքում մի քանի անգամ փախել է բնակատեղին, սակայն դդրանք բոլորն էլ գտնվել են Արպաչյա գետի կիճում: Գյուղի տարածքում ժայռերի վրա փորագրված զարդարանքները ունեն 700-800 տարվա պատմություն: 1937 թ-ից գյուղը վերահաստատվել է այսօրվա տեղում և անվանվել Մարմաշեն

Մատյան Ողպերգության 

Վերլուծություն 


 

Ինձ թվում է, որ նա ուզում է ասել իր կյանքի դժվարությունների, իր խնդիրների և անվստահության մասին: Նա ասում է, որ պետք չի աշխարհին քան- որ պլանավորում է, բայց չի գործում, ծաղկում է, բայց պտուղ չի տալիս և այլ բաներ: Խնդիրը իր մեջ է, պետք է հասկանալ սխալը, չմոռանալ, որ աշխպարհում բոլորը իրենց տեղը և դերը ունեն: Չի հավատում սեփական ուժերին: Սկզբում խոսվում է ընդհանուր մարդկանց մասին, բայց նա հետո շեշտում է իր չհասկանալու պատճառները: Նա սխալ է անում առաջ չշարժվելով: Նա ուզում  էր կիսվել աստծու հետ, համոզված լինելով, որ միայն նա իրեն կհասկանա: Դա իմ կարծիքն է: 

Ձմեռը

Այսքան գեղեցիկ և այսքան ճերմակ միայն ձմեռը կարող է լինել: Նա իջնում է մեղմ փաթիլներով և անուշ քնքշությամբ: Նա գալիս և ուրախություն է բերում բոլորին` և մեծերին, և փոքրերին: Ինչքան էլ ցուրտ, ինչքան էր սառը, բայց զգույշ, անաղմուկ…: Ահա եկավ առաջին ձյունը քնքույշ, բերեց բոլորին ճերմակ ուրախություն, կարծես ուզում է ասել, որ ամանորյա հրաշքները սկսվում են: Դե շուտով, շատ շուտով կսկսվի այն հրաշքը նորից և նորից:

Խոնարհ աղջիկը 

Վերլուծություն


Ինձ դուր եկավ պատմությունը, բայց վերջին մասը այդքան էլ հետաքրքիր չէր: Իմ կարծիքով գեղեցիկ է նկարագրված դեպքերը և խոնարհ աղջկա պահվացքը: Ընդհանուր ինձ դուր եկան հերոսները: Հասկանալի է, որ հերոսը սիրում էր Խոնարհին և ամեն ինչ անում էր, որ նրան էլի տեսներ, իսկ նրա փոքր քույրը օգնում էր իմանալ նրա մասին ավելի կոնկրետ: Ճիշտ է Խոնարհը չէր սիրում նրան, բայց ես միևնույն է նրան համարում եմ դրական կերպար: Որսի մասն էլ էր հետաքրքիր: Դե ոնց արդեն ասեցի, միայն վերջին մասը ինձ դուր չեկավ, որովհետև սպասելի էր այն, որ այդքան տարի հետո նրանք էլի կհանդիպես և կհիշեն ան օրերը, իսկ ինչ գրված է դա անմաստ է: 

Յուրովի Ամանոր 

Download
Յուրովի Ամանոր.pptx
Microsoft Power Point Presentation 113.3 KB

Ազատություն

Ազատություն

 

Ինչ է ազատությունը, ոչ ոք հաստատ չի կարող դա նկարագրել: Ազատությունը, երբ մարդ կարողանում է իր իրավունքները պարտականությունների մի քիչ ավելի բարձր համարել: Երբ կարողանում ես զգալ քեզ անսահմանափակ: Ազատությունը դա մտքերի մի մեծ վանդակ է, որը բաց ես թողնում, կամ հիշում ես, որ միայն ձանձրալի առօրյա չէ կյանքը: Բայց ցանկացած ազատություն միևնույն է ունի սահմաններ: Պետք է բավարարվել տրված ազատությամբ և չանցնել այդ սահմանները: Դա այն է երբ զգում ես թեթևություն և ուրախություն: Ճանաչում ես քո պարզ կողմը և ուզում ինչքան հնարավոր է շուտ օգտվել հնարավորությունից: Դառնալով ուրիշ մարդ դու կարող ես փոխվել դեպի լավը: Գեղեցկությունը քո համար դառնում է ավելի գեղեցիկ, հնարավորությունները ավելի շատ: Ինչքան մեծ է ազատության տարածքը, այդքան քեզ զգում ես կարևոր և առանձնահատուկ: Ժամանակ ես ունենում խորհել և հասկանալ իրականության դերը: Յուրաքանչյուր մարդ արժանի է ազատության, չի կարելի զրկել այդ իրավունքից: Ազատությունը քո կյանքի մի մասն է:

Նախաճաշի մասին 

Նախաճաշն օգնում է մեզ արթնանալ, բարձրացնում է տրամադրությունը, այնպես է անում, որ երկար ժամանակ սոված չլինես: Նախաճաշը շատ օգտակար է և ավելի պիտանի քան ընթրիքը: Բայց այն պետք է լինել ճիշը` այսինքն չի կարելի առավոտյան հարիսա կամ բորշ ուտել, այն դժվարեցնում է մարսողությունը և մի քիչ ծանրեցնում քեզ: Առավոտյան շատ օգտակար է թեյը մեղրով և հաց սմետանով, իսկ եթե ուզում ես մի քիչ շատ ուտել խորհուրդ կտամ ձվաձեղ, կամ հացը երշիկով: Կաթ առավոտյան չեն խմում, որովհետև այն քեզ ավելի կքնեցնի և դու չես կարող արթնանալ:

Իսկ ի՞նչ անել, եթե առավոտյան ուտելու ցանկություն չկա: Միայն պետք է հիշել, որ հետո կսկսես սովածանալ, շատ հնարավոր է թուլանալ դրանից և էլի կառաջանա քնելու ցանկություն: Նախաճաշ չանելու պատճառներից է նաև սուրճը: Սուրճը փակում է ախորժակը և չի տալիս էներգիա: Շատը չեն պատկերացնում իրենց առավոտը առանց սուրճի, իհարկե մտածելով, որ այն օգնում է արթնանալ, բայց այն էներգիա չի հաղորդում օրգանիզմին, այլ օրգանիզմից դուրս է բերում էներգիայի վերջին պահուստային մնացորդները.  արդյունքում շուտ արթնանում ենք, սակայն օրվա ընթացքում արագ հոգնում ենք:

Մասնագետներիկարծիքով՝վերջին40 տարվա ընթացքում ավանդույթ է դարձել նախաճաշին ավելին շատ քաղցր սննդամթերք՝ բուլկեղեն, կրուասան, եգիպտացորենի փաթիլներ, ջեմեր օգատագործել, ինչը, սակայն, օրվա համար ճիշտ սկիզբ չէ։ 


Ճիշտ նախաճաշը ազդում է օրվա ձեր ընթացքի վրա, եղեք առողջ:


Մխիթար Սեբաստացի 

Վերլուծություն 


Մխիթար Սեբաստացին ծնվել է 1676 թ.- ին մահացել է 1749 թ.-ին: Նրա իսկական անունը Մանուկ է: Սովորել է Էջմիածնի, Սևանի, սբ. Նշան վանքերում: 1701 թ.-ին Կոստանդնուպոլիսում հիմնադրել է միաբանություն : 1715թ.-ին միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ: Մխիթար Սեբաստացին սբ. Դազար կղզում հրատարակել է շատ գրքեր, արել թարգմնաւոթյուններ և ուսուցանել իր սաներին: Նա նաև հրատարակել է Աստվածաշունչ: Մխիթար Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը կոչվեց Մխիթարյաններ:

Աշխարհի ամենահին համակարգիչը

Վարկած 1

 

Մ.թ.ա. 80 թվականի այս սարքը հայտնաբերվել է ծովի հատակին` հին հունական նավի  տախտակամածի վրա եւ համարվում է ամենահին համակարգիչն աշխարհում: Ուշադիր զննելով հայտնի Անտիկիֆերյան մեխանիզմով այս համակարգիչը՝ գիտնականները պարզեցին, որ այն դեռ աշխատում է:

Սարքը պատրաստվել է հին հույների կողմից 2000 տարի առաջ ու հայտնաբերվել է հռոմեական բեռնատար նավի փլատակների մեջ` Անտիկիֆերա կղզու ափերի մոտ: Ինչպես վերջերս են պարզել հետազոտողները, տվյալ գործիքն օգտագործվել է արեւային եւ լուսնային փուլերը հաշվարկելու համար:

Վարկած 2

 

Համակարգիչները մեր կյանք են մտել համեմատաբար ոչ շուտ: Գրեթե 100 տարի առաջ մարդիկ չգիտեյին թե ինչ է համակարգիչը, չնայած նրա ամենահին նախատիպը` հաշվիչը, ի հայտ են եկել դեռ 3000 տարի մ.թ.ա հին Բաբելոնում: Առաջին մարդը, ով հորինել է առաջին թվային հաշվողական սարքը, Բլեզ Պասկալն է 1642 թ.: Այս հայտնագործությունից էլ ամեն ինչ սկսվեց...

 

Վարկած 3

 

Ճապոնիայի Ikeda Memorial Hall-ում է գտնվում աշխարհի գործող ամենահին համակարգիչը` FACOM 128B-ն: Այն ստեղծվել է 1958 թ.-ին և աշխատունակությունը պահպանել է առայսօր: Համակարգիչը մի քանի անգամ թարմացվել է, սակայն, առաջվա նման, մի ամբողջ սենյակ է զբաղեցնում, իսկ հզորությունը չի գերազանցում սովորական հաշվիչ սարքի հզորությանը:

 

 

Վարկած 4

 


Անգլիայի Բուքինհեմշիր կոմսության Համակարգչայնացման ազգային թանգարանում ցուցադրության է դրվել աշխարհի ամենահին թվային համակարգիչը: Այս մասին գրում է BBC-ն: 

 

Witch անունով հայտնի մեքենան վերանորոգվել է 3 տարի առաջ: Ժամանակակից համակարգիչների այս նախատիպը իր ներդրումն է ունեցել բրիտանացի միջուկային գիտնականների հետազոտություններում: Երջանիկ պատահականությամբ այն հայտնաբերվել է պահեստներից մեկում, որտեղ գտնվել է 15 տարի շարունակ: 

Կարսի մասին (Հարցազրույց տատիկիս հետ)

Դերբայեր

193. Սլացող մեքենա- մեքենա, որը սլանում է

Արևի շուրջը պտտվող մեքենա- մոլորակ, որը պտտվում է արևի շուրջը:

Թունելից դուրս եկող գնացք- գնացը, որը թունելից դուրս է գալիս:

Պատրաստականորեն հորը մտնող երեխա- երեխա, որը պատրաստականորեն մտնում է հորը:

Փոշու ու մրի մեջ աշխատող մարդիկ- մարդիկ, ովքեր աշխատում են փոշու ու մրի մեջ:

 

Ընկած գրիչ- գրիչ, որը ընկել է

Մոռացված երգ- երգ, որը մոռացված է

Թիթեռի ետևից ընկած երեխա- երեխա, ով ընկել է թիթեռի ետևից

Արձակված ու կախված վարագույր- վարագույր, որը արձակվել ու կախվել է

Լուծված խնդիր- խնդիր, որը լուծվել է

Գիշերվա անձրևից խոնավացված օդ- օդ, որը գիշերվա անձրևից խոնավացվացել է

 

  

 

196. անդեմ- մտնել, փակած, մտար,  մտած, կփակենք, պիըի փակենք, պիտի մտնի, փակել:

դիմավոր- փակել է, փակում եմ, մտնում է, փակեցիր, փակիր, փակելիս, մտնելիս, մտիր, մտել էինք:

 

Անկախ

Անորոշ –երգել, ուտել, քնել

Ենթակայական –երգող, սիրող, պատմող  

Համակատար –երգելիս, խմելիս, աշխատելիս  

Հարակատար –երգած, մեռած, ապրած  

 

Կախյալ

Անկատար –երգում, վազում, բարձում  

Ապակատար- երգելու, նստելու, հագնելու  

Վաղակատար –երգել, գրել, պարել  

 

Ժխտական -երգի, խաղա, սովորի  

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. Աղոտքը

 

Իմ վերլուծությունը 

 

Իմ կարծիքով ստեղծագործությունում նա ճիշտ է անում, որ իրեն պետքական բաներ է խնդրում Ասծուց, բայց մի թե պետք է խնդրել այն բաներոը որոնք նա էլ կարող է վաստակել ինքնուրույն: Նա խնդրում է, որ իրեն ճիշտ ապրել սովորեցնեն, բայց դա չի կարոլի սովորեցնել, դա պետք է գիտակցել և հասկանալ թե ինչպես է պետք, ինչպես է րեն հարմար ապրել: Նա ուզում է ճիշտ քայլեր անի, բայց ինչու է նա խնդրում դրա համար, նա կարող է ճիշտ քայլեր անի, եթե ճիշտ մտածի և գործի: Իմ կարծիքով նա վախենում է ինքնուրույն որոշում կայացնելուց և օգնություն է խնդրում: Ես չեմ ուզում ասեմ, որ դա վատ բան է, պարզապես պետք է ինքնուրույն խորձել, եթե չի ստացվում նոր օգնություն խնդրել: Մինչև չփորձես չես իմանա: Նա Ասծուց ընկեր է խնդրում, բայց արդյոք Աստված կարող է նրա համար երկնքից ընկեր իջեցնել, իհարկե ոչ: Դրա համար նա պետք է իրեն ընկեր գտնի, ոչ թե ուրիշից ուզի: Իմ կարծիքով նա որոշ չափով սխալ է ասելով այս ամենը: 

Զատիկը մեր ընտանիքում

 

 

Մեր ընտաներկան զատիկը մենք ամեն տարի նշում ենք ընտանիքի բոլորը անդամներով` իմ տատիկի տանը: Ամեն անգամ զատկի օրը ով գալիս է իր հետ բերում է ինչ-որ բան: Դա հաճախ լիում է ներկած ձվեր կամ ինչ-որ ուտեստ: Մենք մի մեծ սեղանի շուրջ ենք նստում և ամեն անգամ ճաշակում չամչով բրինձ, խմորեղեն, կոնֆետներ և այլն: Մենք երեխաներով սիրում ենք ձվերով կռվել և կռվում ենք արդար: Ճիշտ է վերջում ոչ մեկը իր ձուն չի ուտում և դնում է տեղը: Կոնկրետ մեր ընտանքը ձուն ներկում է արհեստական գույներով, բայց տատիկս կախընտրում է ներկել սոխի կճեպով: Համեղ նախաճաշը լինում է բացօթյա` այսինքն մենք տանը չեն, այլ դրսում: Եվ երկար նախաճաշից հետո բոլոր մեծերը գնում են տուն սուրճ խմելու և զրուցելու, իսկ երեխաները դրսում խաղալու: Զրույցները ոչ միշտ է լինում բոլորով: Լինում է, որ մեծահասակ տղաները դրսում առանձին են զրուցում, իսկ աղջիկները տանը առանձին: Իսկ մենք խաղալուց հետո հոգնում ենք և սկսում հեռուստացույց դիտել: Երբ բոլորը վերջացնում են իրենց գործերը մենք սկսում ենք միկրաֆոնով երգել: Սովորաբար փոքրերն են երգում, բայց եթե երգը անծանոթ է մեծերն են երգում: Այդպես մինչ կեսօր կամ երեկո: Քանի-որ իմ տատիկի տունը սեփական է մենք կարողանում ենք վազվզել և խաղալ: Խաղում ենք տարբեր խաղեր, օրինակ` պահմտոցի կամ շան հետ խաղեր: Դե հիմա ես արդեն մեծացել եմ և խաղերի տրամադրություն չունեմ, հենց դրա համար ես այս տարի չեմ խաղացել: Երեխաներ միշտ վեց հոգի են, իսկ մեծերին ես ուշադրություն չեմ դարձրել և չեմ հաշվել: Դե պարզ է, որ այս ուրախ օրվանից հետո կոնֆետ չի մնա: Բայց միայն կոնֆետները չէ, որ մեզ գրավում էին, այս տարի իմ տատիկը նաև լորի ձու է ներկել և ավելի ուրախ դարձրել մեր զատիկը: Իսկ  այգում զբոսանքը միայն հաճույք է պատճառում: Դե քանի-որ ուրիշ ոչ մի արտասովոր դեպք չի լինում զատկի օրը ես էլ ասելու բան չունեմ: Միայն կասեմ շնորհավոր Սբ. Զատիկ: 

Օրը իմ աչքերով

Ահա եկավ մի չքնաղ առավոտ 

Գեղեցիկ թռչնակները կրկին երգեցին իրենց հին երգերը 

Օրը սկսվեց :

Ահա գալիս է կեսօրը 

Արևը եկել է երկնքի կենտրոն

Դպրոցական տրամադրությունը ինձ չի լքում 

Օրը բացվեց :

Ահա եկավ երեկոն 

Արևը հոգնած գնում է քնելու 

Շուրջը լռություն է տիրում 

Մայրամուտ է :

Լուսինը իր երկար և քնկոտ շողերը գցում է պատուհաններից ներս 

Եվ բարի գիշեր մաղթում 

Գիշեր է :

Բոլորը քնած են 

Միայն լուսավոր աստղեր են արթուն

Այս խուլ ու քավար գիշերվա կեսին:

Տխուր կեսգիշեր է:

Ալպիական մանուշակը

Առաջադրանքներ 

 

1. Երեք ձիավոր գնում էին Կաքավաբերդ։ Նրանցից մեկը հնագետ էր, երկրորդը՝ նկա3րիչ, իսկ երրորդն ուղեկցում էր նրանց: Նկարիչը նկարեց պարսպի մի հատված ու պարսպի տակ բուսած ալպիկան մանուշակները։ Վերադարձին նրանք մոտիկ բնակավայրի մի վրանի մոտ իջան ձիերից և թեյ խնդրեցին։ Մինչ կինը թեյ էր պատրաստում, նկարիչը հիշեց մի կնոջ, որն այնքան նման էր այս կնոջը։ Նա նկարեց նրան և մի ալպիական մանուշակ դրեց այդ էջին, որ միշտ հիշի այդ վայրը, որտեղ նա տեսավ նրան: Բայց երբ նրանք գնացին, եկավ կնոջ ամուսինը, նա իմացավ, որ տանը հյուրեր էին եկել և նստել նրա խսրի վրա:Նրա տղան, որը դեռ փոքր էր, չէր հասկանում իր հոր բարկությունը, ասել էր նրան, որ այդ հյուրերը նրան երկու կոնսերվի ամաններ էին տվել: Այդ մարդը բարկությունից մահակով հարվածեց կնոջ մեջքին: Ընդհանուր սյուժետը մի քիչ անհասկանալի էր, դրա համար ես որոշ բաներ բաց եմ թողել:

 

2. Սուսիկ- փուսիկ Հայրը ոտքով դեն հրեց որդուն էլ, դատարկ տուփերն էլ: Գլորվեցին տուփերը, տղան էլ գլորվեց: Ապա տղան ցատկեց և վազեց տուփերի հետևից: Երկու տուփը ձեռքին նա փաթաթվեց մոր փեշերին և սկսեց լալ: Հայրը ձայնը մեղմացրեց, տղային կանչեց, խնդրեց նրա արծաթ դրամը: Տղան արցունքների միջից ժպտալով մոտեցավ հորը, դրամը բռի մեջ: Ապա նա պատմեց, թե հյուրի ծոցում կար մի փայլուն իր, մեջը սպիտակ թերթեր: Արծաթ տվող մարդը մոր պատկերը հանեց թերթի վրա և դրեց ծոցը: Խանդը կայծակի պես փայլատակեց մռայլ հնձվորի սրտում: Աչքերը լայնացան, նա գունատվեց: Մայրը նայեց տղային, հրդեհվեց դեմքը, հայրը տեսավ կնոջ դեմքի կարմիրը: Այդ ամենը կատարվեց մի վայրկյանում: Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց, նրա մազոտ ձեռքերը սեղմեցին ծանր մահակը և մահակն անասելի թափով իջավ կնոջ թիկունքին: Սուրմաները զրնգացին, ցնցվեցին կնոջ երկար ծամերը: Եռոտանու վրա դրած թեյամանը թեքվեց: Մահակի ջարդված ծայրը թռավ ծալքի վրա: Կինը աղաղակ չհանեց, այլ ցավից գալարվեց: Նա ձեռքը թիկունքին տարավ, ապա դուրս եկավ վրանի դռանը անձայն հեկեկալու: Տղան դատարկ տուփերը ձեռքին հետևեց նրան և պահվեց մոր փեշի տակ: Մարդը մի քիչ էլ դժգոհեց, ապա կերավ կորեկ հացը և փափախը գլխի տակ, մեկնվեց խսիրի վրա: Հետո Կաքավաբերդի գլխին լռություն իջավ: Օջախներում հանգավ կրակը, եղավ խավար գիշեր: Գազանների ահից շները կուչ եկան վրանների առաջ: Ոչխարը պառկեց կանաչի վրա: Խսիրի վրա մեկնվեց և կինը, թաղիքի տակ ծածկելով տղային: Կաքավաբերդի գլխից ամպը խխունջի պես սողաց դեպի վրանները, խոնավություն կաթեց քարերի վրա, մամուռների վրա և մակաղած ոչխարների բրդի վրա նստեց գիշերային խոնավությունը: Ցող կաթեց ալպիական մանուշակի ծաղկաթերթերի վրա: Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել Էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ... Ալպիական ծիրանագույն մանուշակներ Քիչ հետո ձիերը վրանի առաջ էին: Երրորդ ձիավորը ձիերի գլխին հագցնում Էր սանձերը, պնդացնում թամբի կաշվե կապերը: Եվ երբ պայուսակը կապեց թամբին, մոտեցավ մնաս բարով ասելու օջախի մոտ նստած կնոջը: Կինը տեղից վեր կացավ, գլխի շորն արագ իջեցրեց ճակատին և մատների ծայրով բռնեց երրորդ ձիավորի մեկնած ձեռքը: Մյուսներն Էլ հետևեցին նրա օրինակին: Այս անգամ կինը ձեռքը կրծքին սեղմեց և խոնարհեց գլուխը: Ֆետրե գլխարկով մարդը տղային տվեց արծաթ դրամ ու շոյեց նրա մազերը: Ձիերն իջնում Էին Կաքավաբերդի քարափով դեպի Բասուտա ձորը: Ձիերի սանձից բռնած իջնում Էին երեք հոգի, որոնցից ամեն մեկը մտքերի մեջ հյուսում Էր իր նախշը: Ճանապարհի երկու եզրին բուսել Էին ալպիական մանուշակներ: Ֆետրե գլխարկով մարդը կռացավ, պոկեց մեկը և դրեց տետրի այն թերթի արանքը, որի վրա նկարված Էր եռոտանին և այն բարակիրան կինը: Ձիերի սմբակի տակից քարեր Էին թռչում, քարերն աղմուկով գլորվում էին ձորը: Ծով կար նրա մտքում և այդ ծովը ափ Էր շպրտում մերթ սև թավիշե գլխարկով մի գլուխ, մազերը կարճ կտրած, մերթ երկարազգեստ մի կնոջ, թիկունքին երկար ծամեր, մերթ քարե քանդակներ, կիսավեր պարիսպներ, նրանց հիմքի մոտ ալպիական ծիրանագույն մանուշակներ... *** Իրիկնացավ: Նույն ճանապարհով վրանների կողմն էր բարձրանում մի մարդ, գոտկում` պողպատե փայլուն մանգաղը: Բեզարած էր մարդը, ամբողջ օրը հնձել էր կարճ ցողունով կորեկ և մեջքը ցավում էր: Դրա համար էլ դանդաղ էր բարձրանում, մահակը դեմ տալիս քարին, երբեմն կանգնում շունչ առնելու: Երբ կանգ էր առնում, նրա կորացած ծնկները դողում էին: Հնձվորը ցերեկվա մարդն էր, որին երրորդ ձիավորը պատմել էր բերդի գանձերի մասին: Իր արտից նա տեսավ ձիավորներին և նրան թվաց, թե ձիու թամբին կապած պայուսակներում հենց այն գանձերն են, որ հարյուր տարիներ մնացել են քարի տակ, որի վրա ինքը շարունակ նստել է, երբ բերդի ավերակներում պահում էր այծ ու ոչխար: Այդ մի՞տքն էր նրան զայրացրել, թե՞ հոգնությունը,— մարդը մռայլ էր, որպես իրիկնապահին անտառում որսի դուրս եկող սոված արջը: Նա հասավ առաջին վրանին, ոտքով զարկեց շանը, որ պոչը շարժելով առաջ էր վազել տիրոջը դիմավորելու, ապա գոտուց մանգաղը հանեց, շպրտեց մի անկյուն, փայտը դրեց օջախի մոտ և լուռ նստեց խսիրի վրա: Օջախը մխում էր: Թեյամանում եռում էր տաք թեյը: Ծալքատեղում՝ բարձի վրա, երկու կտոր շաքար կար: Հնձվորը դեռ տրեխները չէր հանել և գուլպաներից թափ չէր տվել կորեկի փնջերը, երբ սուրմաների զնգոցով, երկար զգեստի ծալքերն իրար քսելով, ներս մտավ նրա կինը, կնոջ փեշից կախված տղան` կոնսերվի երկու դատարկ տուփ ձեռքին: Տղան դեպի հայրը վազեց, տուփերը ցույց տալու: Հայրը հասկացավ, որ ձիավորները նստել են իր խսիրի վրա: Տղան ցույց տվեց և արծաթ դրամը, որ տվել էր նրան մի բարի քեռի: Զարմացած երեխան և ժպտերես կինը Հետո ուրիշ օրեր եկան: Այնքան պատահական եղավ ճամփաբաժանը և այնպես պարզ: Մտքի մեջ մնացին մի զույգ մանիշակագույն աչքեր, գորշ գույնի վերարկու և հովանոցի ծայրը, որով կինը ավազի վրա խոստումներ էր գրում և ավերում: Թեյամանի մեջ ջուրը եռաց, կափարիչը ձայն հանեց: Կինը կողովից հանեց պնակները և ծաղկավոր բաժակները շարեց սփռոցի վրա: Երբ նա կռացավ սփռոցի վրա, թիկունքից ծամը թեքվեց, կախվեց ուսն ի վար: Ծովափի կինը կարճ խուզած մազեր ուներ և սպիտակ պարանոց, որի բարակ մորթու տակ երևում էին կապույտ երակները: Տղան դատարկ տուփը ձեռքին ներս վազեց: Վրանի դռնից մի խումբ մանուկներ զարմանքով նայում էին խսրի վրա նստած հյուրերին: Որքան մեծ եղավ տղայի ուրախությունը, երբ նա ստացավ երկրորդ տուփը: Այս անգամ նա դուրս չվազեց, այլ նստեց խսիրի վրա, մայրը նրա համար ևս թեյ լցրեց, իսկ ֆետրե գլխարկով մարդը շաքարի մի մեծ կտոր գցեց տղայի բաժակը: Տղան զարմացավ և երբ շաքարից պղպջակներ բարձրացան թեյի երեսը, նա մատը կոխեց բաժակի մեջ` շաքարը բերանը տանելու: Թեկուզ տաք թեյը վառեց մատը, բայց ծպտուն չհանեց: Այնքան համեղ էր կիսահալ շաքարը: Հնագետը քթի տակ ծիծաղեց, ինչ-որ բան հիշեց մարդու նախնական օրերից: Կինը նորից ջուր լցրեց թեյամանի մեջ և ուրախ ժպտաց երեխայի չարաճճի արարքի վրա: Ֆետրե գլխարկով մարդը տեսավ այդ ժպիտը, ինչքա՜ն ծանոթ Էր... Երևի նույն դեմք ունեցող մարդիկ նույն կերպ են ժպտում: Կնոջ վերին շրթունքը աննկատ դողդողաց, ժպիտից շրթունքները կարմրեցին, որպես արնագույն մեխակի թերթեր, ժպիտից աչքերը փայլեցին: Հանկարծ նա ծոցից հանեց տետրը, թերթեց քարերի և քանդակների նկարներ, թերթեց և քարե արծվի բույնը պա֊րսպի գլխին ու սպիտակ թղթի վրա մատիտի արագ շարժումով նկարեց կնոջը` օջախի մոտ նստած, աչքերը օջախի քարին: Ծանոթ էին դիմագծերը, միտքն այնքան Էր աշխատել նրա վրա տարիներ առաջ: Փակ աչքերով Էլ նա տեսնում էր կնոջ պրոֆիլը: Միայն տղան տեսավ մոր նկարն սպիտակ թղթի վրա: Նրան այնպես թվաց, թե ֆետրե գլխարկով մարդու սպիտակ թղթերը արտացոլում են ամեն ինչ, ինչպես աղբյուրի վճիտ ջուրը: Հյուրերը Կինը մոտեցավ օջախին, տղայի սունկերը դեն դրեց, կռացավ ու փչեց մխացող աթարներին: Նրա գլխի շորը ետ ընկավ, ֆետրե գլխարկով մարդը տեսավ կնոջ սպիտակ ճակատը, սև մազերը և նույնքան սև աչքերը: Նրա հայացքը սևեռած մնաց մխացող օջախին, մոխրի մոտ չոքած կնոջը: Ո՞րտեղ Էր տեսել նա նման մի դեմք, բարձր, սպիտակ ճակատ և մուգ մանիշակագույն աչքեր: Երբ կինը վեր կացավ, եռոտանի կասկարան բերեց օջախի վրա դնելու, հանեց ծխից սևացած թեյամանը, նկարիչը շատ մոտ տեսավ նրա աչքերը և մոխրի փոշին ունքերի վրա, մազերի վրա: Ինչքա՜ն շատ ժամանակ Էր անցել այն օրից: Եվ մի՞թե հնարավոր Է այդքան նման երկու դեմք, նույնիսկ նույն շրթունքները: Կաքավաբերդի կնոջ դեմքն արևը մի քիչ այրել էր: Բայց աչքերի ձևը նույնն Էր, ինչ որ մյուս կնոջ, որ դարձյալ բարակ մեջքով Էր և բարձրահասակ: Կինը թեյի պատրաստություն էր տեսնում, անխոս և արագ շարժումներով: Ամեն անգամ, երբ նա կռանում Էր, բարձրանում կամ բոբիկ ոտքերով քայլում Էր խսիրի վրա, զրնգում Էին նրա թևերի արծաթագույն սուրմաները, փոքրիկ զանգակների ձայն հանում: Խշշում Էր նրա զգեստը, որի փեշերը իջնում Էին մինչև մերկ ներբանները: Այն կինն Էլ ուներ խշխշան շորեր, հագնում Էր գորշ գույնի վերարկու, սև թավիշե գլխարկ, որի երկար քորոցը նարնջագույն գլուխ ուներ: Հեռու Էր, շատ հեռու: Գուցե Բասուտա գետը ուրիշ գետի հետ խառնվելով հասնում Է այն ծովին, որի ափին, ավազի վրա, մի օր նստել Էին՝ կինը և նկարիչը: Պահակը բաց արեց կոնսերվի երկրորդ տուփը: Հնագետը սփռոցից ու պղնձե ամաններից գլուխը չէր բարձրացնում: Տղան սունկը կերավ և աչքերը սևեռեց կոնսերվի փայլուն տուփին, սպասելով, որ դատարկեն: Մարդը տեսավ նրա հայացքը և կոնսերվի տուփը մեկնեց տղային: Տղան տուփը թափահարեց, վրանի առաջ պառկած շունը կուլ տվավ մսի կտորները և լիզեց քիմքերը: Ապա դատարկ տուփը ձեռքին նա վազեց երեխաների մոտ, նրանց ցույց տալու սպիտակ թիթեղյա տուփը, որ չտեսած նորություն էր այդ քարափների վրա: Կինը նստել էր օջախի առաջ, հաճախ բարձրացնում էր թեյամանի կափարիչը և նայում տաքացող ջրին: Նա խառնում էր կրակը, աթարներն իրար մոտ քաշում և երբ ծուխն ամպի պես բարձրանում էր ու դուրս գալիս վրանի եղեգնյա պատերի արանքով, կինը, աչքերը մուխից պահելու համար, ձեռքը բռնում էր ճակատին: Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինը, որի երկար զգեստի տակ պարզ երևում էին նրա ծնկները, թվում էր քրմուհի` եռոտանու առաջ ծխի շարժումները գուշակող: Այն կինը երբեք բոբիկ ոտքերով չի՛ քայլել, չի՛ նստել մխացող աթարի առաջ: Առավոտյան ծովը բրոնզե հալոցքի պես տարուբեր էր լինում և լիզում ափերի կրաքարը: Ծովափին սև թավիշե գլխարկով կինը հովանոցի ծայրով ավազի վրա նշաններ էր անում և ավերում: Իսկ ինքը ջարդում էր ձեռքի չոր ճյուղր, մանրիկ փշուրներ անում, և երբ ալիքները կաթիլներ էին ցողում նրանց ոտքերին ու ետ վազում, ալիքներն իրենց հետ տանում էին չոր ճյուղերի փշուրները: Այն կինը ծովափին խոստումի բառեր ասաց, աշխարհը թվաց լայնարձակ մի ծով, և սիրտը ձուլվեց ծովի հետ: Կաքավաբերդը Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը: Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա, գոց են ապարանքի երկաթե դռները, աշտարակի գլխից մեկը ահա ձայն է տալու քարափը բարձրացողին: Իսկ երբ քամին ցրում է ամպերը, ձորերում հալվում են ամպի ծվենները, պարսպի վրա երևում են մացառներ, աշտարակի խոնարհված գլուխը և կիսով չափ հողի մեջ խրված պարիսպները: Ո՛չ մի երկաթյա դուռ և ո՛չ մի պահակ աշտարակի գլխին: Լռություն կա Կաքավաբերդի ավերակներում: Միայն ձորի մեջ աղմկում է Բասուտա գետը, քերում է ափերը և հղկում հունի կապույտ որձաքարը: Իր նեղ հունի մեջ գալարվում է Բասուտա գետը, ասես նրա սպիտակ փրփուրի տակ ոռնում են հազար գամփռներ և կրծում քարե շղթաները: Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը: Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն Է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին: Ապա բարձրանում Է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ: Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն: Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը, պարիսպների տակ: Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին: Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը` ծիրանագույն բուրաստան: Ներքևը, ձորում, Բասուտա գետի մյուս ափին, քարաժայռերի վրա, թառել են մի քանի տներ: Առավոտյան ծուխ է ելնում երդիկներից, ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ: Շոգ կեսօրին գյուղում կանչում է աքլորը, աքլորի կանչի հետ պառավ մի շինական հորանջում է տան ստվերում, ձեռնափայտով ավազի վրա նշաններ գծում, նշանների հետ փորփրում գլխով անցածը: Ե՛վ գյուղում, և՛ բերդի գլխին ժամանակը սահում է դանդաղ, տարիները նույն ծառի միանման տերևներն են: Դրա համար էլ խառնվում է ծերունու հիշողությունը: Գետն աղմկում է առաջվա հանգով, նույն քարերն են և նույն քարե արծիվը: Քանի՜ սերունդ է ապրել Բասուտա գետի մոտ, կարկատած թաղիքները փռել ցեխերի վրա, եղեգնով պատել վրանները, և ամեն գարնան, երբ Կաքավաբերդի լանջին բացվել է ալպիական մանուշակը, այծ ու ոչխարը քշել են բերդի լանջերը, պարկը պանրով լցրել ու ձմեռը կրծել կորեկ հաց և այծի պանիր: *** Արև մի կեսօր Կաքավաբերդի քարափով բարձրանում էին երեք ձիավոր: Ոչ միայն զգեստից, այլև ձի նստելուց երևում էր, որ առաջին երկու ձիավորը քաղաքի մարդիկ են և չեն տեսել ո՛չ Կաքավաբերդը, ո՛չ նրա քարափը: Երրորդ ձիավորը նրանց ուղեկցում էր, և մինչդեռ առաջինները պինդ բռնել էին ձիերի բաշից, համարյա թե կռացել` հավասարակշիռ մնալու,— վերջին ձիավորը քթի տակ մռմռում էր մի երգ, մելամաղձոտ ու հուսահատ, ինչպես ա֊մայի ձորը, տխուր քարափը և հեռավոր գյուղը: Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կա֊տարը: Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում: Նրա գլխում բերդի պատմությունն էր, մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին, երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները: Ակնոցի արանքից նրա ուսյալ աչքերը տեսնում էին զրահավորներին, մագաղաթյա մատենագրին` եղեգնյա գրչով նրանց գովքը հորինելիս և նա լսում է հնօրյա ձիերի դոփյունը: Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը: Երբ հասան վրաններին, առաջին ձիավորը շարունակեց ճանապարհը: Նա փնտրում էր հին ճանապարհը և չէր տեսնում վրանների առաջ, մոխրի մեջ խաղացող կիսամերկ երեխաներին, այծերին, որոնք զարմանքից վեր ու վար էին անում գլուխները: Ֆետրե գլխարկով երկրորդ ձիավորը Կաքավաբերդի գլխին հնություններ չէր որոնում: Նրա ամբողջ հարստությունը ծոցի հաստ տետրն էր և սրածայր մատիտը: Հերիք էր աչքն ընկներ մի դեմքի, տեսներ գեղեցիկ մի անկյուն, մամռապատ մի քար, որպեսզի թղթի վրա մատիտով նկարեր այն, ինչ տեսել էին նրա աչքերը: Առաջին ձիավորը հնագետ էր, երկրորդը` նկարիչ: Երբ նրանք հասան վրաններին, շները հարձակվեցին ձիավորների վրա: Շների ձայնին մի քանի հոգի դուրս եկան վրաններից, նայեցին նրանց կողմը: Մոխրի մեջ խաղացող երեխաները տեսան, թե ինչպես շները հաչելով վազեցին ձիերի վրա: Երրորդ ձիավորն իզուր էր մտրակով փորձում շներին հեռացնել: Շները հաչելով մինչև բերդի պարիսպները ուղեկից եղան ձիավորներին, հետո իրար հետ խաղալով վերադարձան: Կաքավաբերդի քարերն ասես կենդանացել ու խոսում էին հնագետի հետ: Նա մոտենում էր այս ու այն քարին, կռանում, նայում, չափում, ինչ-որ գրում, ոտքով փորում հողի փլվածքը, բաց անում հողի տակ թաղված տաշած քարի ծայրը: Նա բարձրացավ պարսպի վրա, գլուխը դուրս հանեց բուրգի դիտարանից և բարձր կանչեց, երբ բուրգի անկյունում, քարի վրա, տեսավ փորագիր խոսքեր: Երրորդ ձիավորը,– որ ձիերի սանձերն արձակել ու պարսպի մոտ նստած ծխում էր – հնագետի կանչից վեր թռավ: Նրան թվաց, թե օձը խայթեց ակնոցավոր մարդուն: Ֆետրե գլխարկով մարդը նկարեց պարիսպների փլվածքը, սրածայր բուրգը և պատերի հետքերը: Բերդի մուտքը նկարելիս, մատիտը մի պահ ձեռքին մնաց, որովհետև նրա ոտնաձայնից մի անգղ կռնչյունով թռավ բնից, պտույտներ արեց բերդի գլխին: նրա ձայնին մյուսներն էլ հավաքվեցին: Ձիերը, անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան: Եվ երբ հնագետը բուրգի ծայրից կանչեց, թե ինքը գտել է Բակուր իշխանի դամբանը, նկարիչը չհասկացավ նրա խոսքը: Աչքն անգղների պտույտի հետ էին, նրանց թևերի հզոր շարժումի, կեռ ու արնագույն կտուցների հետ: Ի՜նչ ահեղ թափ կար նրանց պտույտում: Մի պահ մատիտը ձեռքին մնաց և չնկատեց, թե ինչպես գլխարկը սահեց և ընկավ քարի վրա: Վրաններից մի մարդ, մանգաղը գոտու մեջ խրած, գլուխը փաթաթած կեղտոտ թաշկինակով, մահակին հենվելով բարձրացավ բերդի քարափով և մոտեցավ ձիերի մոտ նստած պահակին: Մարդը տեսավ ակնոցավորին մի քար տեղահան անելիս: Եվ երբ պահակին հարցրեց, թե ովքե՞ր են եկվորները, ի՞նչ են փնտրում բերդի ավերակներում, պահակը նախ հանկարծակիի եկավ և պատասխանեց, որ գրքերում գրած է, թե Կաքավաբերդի գլխին կարասի մեջ թաղված են ոսկե գանձեր: Հնձվորը միտք արեց, ուսը քորեց և դարձավ դեպի ձորը` հնձելու կորեկի արտը: Ու գնում էր ինքն իրեն խոսելով: Ի՜նչ կլիներ, եթե ինքը գտներ գանձը: Քանի անգամ է նա նստել հենց այն քարի վրա, որ տեղահան արեց ակնոցավորը: Եթե իմանար, ապա գանձերը կլինեին նրա արխալուղի գրպանում: Քանի՜ կով կառներ... Միտք Էր անում հնձվորը, երբ նկատեց, որ կորեկի արտի կողքին Է: Նա չուխան շպրտեց, չուխայի հետ Էլ ավելորդ մտքերը, մանգաղով զարկեց մի կապ կորեկ ու կտրեց: Բերդի քարերի մոտ բուսել էր ալպիական մանուշակ, ծաղիկը` ծիրանի գույն: Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ: Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ: Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ: Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը: Ֆետրե գլխարկով մարդը երբ նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր հնագետին, տետրի նոր էջի վրա նկարեց և պարսպի մի մասը, ատամնաձև քարերի արանքում, քարե արծվի բույնը, պարսպի ոտների տակ` ալպիական մանուշակներ: *** Կեսօրից անց նրանք բերդից իջան: Հնագետը մի անգամ էլ պտույտ արեց բերդի չորս կողմը, տետրում մի բան նշանակեց և ապա արագ քայլերով հասավ ձիերին: Այս անգամ ամենից առաջ գնում էր երրորդ ձիավորը: Եթե հնագետի գլխում Բակուր իշխանն էր և մատենագրի մագաղաթը, նկարիչը հիշում էր մանուշակները, և լսում Բասուտա գետի խուլ աղմուկը,— երրորդ ձիավորի աչքի առաջ թարմ լավաշներ էին, պանիր ու մածուն: Նա հենց առաջին վրանի մոտ ձիերն արձակեց, սանձով կապեց ձիերի ոտքը ու ներս մտավ վրանի նեղլիկ դռնից: Քաղցած ձիերն ագահությամբ մռութները կախեցին թարմ կանաչի վրա: Վրանի մուտքի առաջ, օջախի կողքին, մի փոքրիկ տղա մոխրի մեջ սունկ էր խորովում: Անծանոթ մարդկանց ներս գալը նրան զարմացրեց, չիմացավ սունկը թողնի կրակի վրա՞, վազի մոր հետևի՞ց, թե՞ սունկն էլ հետը տանի: Երբ վրանի մոտ նա լսեց մոր բոբիկ ոտքերի ձայնը, զգեստի խշշոցը, տղան սիրտ առավ, խորոված մի սունկ հանեց մոխրից և դրեց օջախի քարին: Մայրը ներս մտավ, գլխի շորը մի քիչ իջեցրեց աչքերի վրա, մոտեցավ և վրանի անկյունում դարսած ծալքից երկու բարձ մեկնեց հյուրերին: Երրորդ ձիավորը հնագետի պայուսակից կոնսերվ հանեց: — Մենք սոված ենք, քույրիկ: Թե մածուն ունես, տո՛ւր, համ Էլ թեյ գցիր: Շաքար ունենք...— ասավ նա:

 

3. Հնագետին չէր հետաքրքրում այն գեղեցիկ տեսարանները, որոնք հետաքրքրում էին նկարչին: Ալպիական մանուշակները հնագետը տրորելով անցնում էր, ման գալով հին քարեր, իսկ նկարիչը նկարում էր նրանց և զմայլվում գեղեցիկ վայրով:

 

4. Իմ կարծիքով, պատմվածքը այդպես է վերնագրած, որովհետև ալպիական մանուշակները, որոնք աճում էին այդ վայրի տարածքում, նա համեմատել է այն կնոջ հետ, ով նույնպես ապրում էր վայրի միջավայրում և այդ մանուշակների պես գեղեցիկ էր: Ես պատմվածքը կվերնագրեի <Կաքավաբերդի հրաշքները> :

Գարսիա Մարկեսի նամակը մահվանից առաջ

Իմ վերլուծությունը 

 

Այս նամակը ունի խորը իմաստ: Ես հասկացա, որ կյանքը կարճ է և պետք է հասցնել հասկանալ և օգնել բոլորին: Նամակն էլ հենց դրա մասին է: Պետք է ապրել` չկորցնելով ոչ մի ավելորդ րոպե: Եվ եթե ունենաք ևս մի հնարավորություն ուղղել մեր սխալները, ևս մեկ հնարավորություն ապրելու , միևնույն է, մենք չեն կարող ապրել առանց սխալների և առանց ավելորդությունների: Եթե մարդ իմանում է, որ իրեն վերջին րոպեներն են, նա ուզում է անել այն, ինչ երկար ժամանակ չի արել, բայց նա կարող էր դա անել այն ժամանակ ,երբ զգում էր, որ պետք է ասել , և հենց դրանից էլ առաջ գալիս է մարդու սխալը: 

 

 

<Ընկուզենին> առակի վերլուծությունը

Ընկուզենին իմ կարծիքով համարձակ ծառ էր, որովհետև նա ռիսկի դիմեց և ազատվելով ճաղերից դուրս ցցեց իր ճյուղերը: Նրա հյութալի պտուղները քաղեցին մարդիկ և միառժամանակ վնասեցին նրան:Նա կորցրեց շատ բան, բայց տեսավ այն, ինչ մյուսները չտեսան, բայց ունեցավ այն հետաքրքրությունը համարձակությունը, որով նա կարողացավ հասնել իր ուզածին և իմ կարծիքով դա լավ է: Մյուս ծառերը ինձ հիշեցնում են մի դեպք, որտեղ ասում է - լավ է արդյոք անմահ լինես, բայց ապրես մի տան մեջ որտեղից ելք չկա: Բայց մի թե չի կարելի լիել մահկանացու, բայց տեսնել այն ինչ ուրիշները պատկերացում անգամ չունեն դրա մասին:

 

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ: Նամակ դստերը

Իմ վերլուծությունը 

 

Ճիշտն ասած ես այդքան էլ չհասկացա այդ նամակը, որովհետև իմ կարծիքով կյանքում լինում է և դժբախտություն և երջանկություն: Ես ճիշտ չեմ համարում իր խորհուրդները, որովհետև նա ասում է, որ պետք չէ մտածել ոչ ապագայի և ոչ էլ անցյալի մասին, կամ նա ասում է, որ պետք չէ մտածել ծնորղների մասին և ալյն: Ես չհասկանալով նրան ասում եմ, որ նա սխալ է: 

 

 

Իմ սիրելի մայրիկին

 

Իմ սիրելի մայրիկ, ես սրտանց ուզում եմ մաղթել քեզ երջանկություն, սեր, ժպիտ և անսպառ գեղեցկություն: Ես քեզ հենց այս չորս, այո, միայն չորս մաղթանքն եմ գրում, որովհետև իմ կարծիքով ամենակարևոր բաները դրանք են: Երջանկությունը մարդուն պետք է, որ չտխրեն ու իրենց ուրախ զգան: Սերը պետք է ամենքին, ամեն շնչավոր արարածին, որ գոյություն ունի: Առանց սիրո ու հարգանքի ոչինչ գոյություն ունենալ չի կարող: ժպիտը, որովհետև այն բոլորին կյանքի ուրախ պահերն է հիշեցնում և լցնում գեղեցիկ, երջանիկ պահերով: Իսկ գեղեցկությունը դա այդքան էլ կարևոր չէ, բայց ես ուզում եմ, որ դու միշտ գեղեցիկ լինես, և այդ գեղեցկության անսպառ ոգին միշտ քո մեջ անպակաս լինի: Հիմա ես ինչքան էլ այսպիսի բաներ գրեմ, միևնույն է, իմ ցանկությունները քեզ անվերջ են: Միշտ ինձ գեղեցիկ խոսքեր ես ասել ու ինձ ոգևւորել: Հիմա ես եմ քեզ գեղեցիկ մաղթանքներ գրում:

 

 

 Սիրով քո դուստր` Գոհար: 

Մարտի ութի պատմությունը

 

1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն: Սակայն կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել դեռևս 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Մասնավորապես, բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:

Ապա կես դար անց` 1908թ. նույն օրը, Նյու-Յորքի սոցիալ-դեմոկրատական կազմակերպության ակտիվիստները կանանց իրավունքների պաշտպանության համար ցույց կազմակերպեցին: 1909թ. Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին Կանանց ազգային օր հռչակեց:

1910թ. միջազգային բանվորուհիների երկրորդ կոնֆերանսը Դանիայի Կոպենհագեն քաղաքում որոշեց, որ աշխատավոր կնոջ` բանվորուհու ընտրական իրավունքը, աշխատանքի ապահովությունն ու վարձատրության հավասարությունը ձեռք կարող են բերվել միայն հեղափոխական կռվի ճանապարհով: Այս որոշմանն իբրև նշան` Կլարա Ցետկինի առաջարկությամբ, կոնֆերանսը որոշեց մարտի 8-ը հայտարարել միջազգային բանվորուհու տոն»:

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911թ.Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվել է 1914թ.:

Միայն 1917թ. Ռուսաստանի բանվորուհիները, բոլշևիկների կոչի համաձայն, մարտի 8-ին հեղափոխական քայլերով դուրս եկան փողոց` իրենց բողոքի ձայնը հնչեցնելու կալվածատերերի և կապիտալիստների կառավարության դեմ` պահանջելով հաց և խաղաղություն: 1917թ. մարտի  8-ին (հին տոմարով` փետրվարի 23-ին) Պետրոգրադի բանվորուհինեը ցույցեր արին, որին անմիջապես արձագանք տվին ու միացան հարյուր-հազարավոր բանվորներ ու զինվորներ»:
Անկախության հռչակումից հետո`1996թ. մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենը ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև`2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

Ձյուն...

 

Այսքան գեղեցիկ և այսքան ճերմակ միայն ձմեռը կարող է լինել: Նա իջնում է մեղմ փաթիլներով և անուշ քնքշությամբ: Նա գալիս և ուրախություն է բերում բոլոր մանուկներին: Ինչքան էլ ցուրտ, ինչքան էր սառը, բայց զգույշ, անաղմուկ…: Ահա եկավ առաջին ձյունը քնքույշ, բերեց բոլորին ճերմակ ուրախություն, կարծես ուզում է ասել, որ ամանորյա հրաշքները սկսվում են: Դե շուտով, շատ շուտով կսկսվի այն հրաշքը նորից և նորից: 

Աշուն...

Աշուն... Ինչպես միշտ` գեղեցիկ, ինչպես միշտ` գունազարդ: Կարծես իր տերևներով ուզում է ծածկել այն ամբողջը, որ գտնվում է իր շուրջը: Երբ քամին մեղմ փչում է, հարյուրավոր աշնանային տերևներ թափվում են վայր, բայց իջնում մեղմիկ, իջնում փափուկ...: Իսկ լացող ուռենին, աշնան ժամանակ, ասես երգում է մի տխուր երգ: Եվ տերևները անվերջ խշխշում, ձմռանը նշան են տալիս: Շուտով կգա ձմեռը, կհեռանա աշունը լուռ, դանդաղ, տխուր: 

Դեպք իմ մանկությունից

 

Երբ 5 տարկան էի, և եկավ նոր տարին գիշերը լույսերը անջատեցինք և վառեցինք տոնածառի լույսերը: Մայրս ասեց մի բան երգեմ, և ես հիշեցի իմ տատիկի սովորացրած նոր տարվա երգը: Երգեցի և պարեցի: Եկավ երկար սպասված ժամը: Նոր տարին սկսվեց: Եվ ես վերջապես նստեցի  ուտելու: Այնքան արագ էի ուտում, որ հյութը վրաս թափեցի:

 

Հերիք չէր թափեցի մի բան էլ բաժակը կոտրեցի: Հայրս բարկացավ: Ես ամանս վրցրի գնացի իմ սենյակ և միայնակ նոր տարին նշեցի: 

Գրիգոր Գուրզադյանի մասին

Download
Գրիգոր Գուրզադյանի մասին մաս 1.pptx
Microsoft Power Point Presentation 285.7 KB
Download
Գրիգոր Գուրզադյանի մասին մաս 2.pptx
Microsoft Power Point Presentation 1.2 MB

Դերենիկ Դեմիրճյան <Ավելորդը>

Սրբունի կերպարը 

 

Սրբունը Հաճի աղայի քույնրն էր` անդամալույծ մի կին: Նրա ամուսինը հեռացել է տնից, իսկ նա լվացք փռելու ժամանակ մրսել է և ծանր հիվանդացել: Նա չէր վախենում մահից: Միշտ գոհ էր ունցածով: Բարի, շնորհքով և կրթված կին էր: Նրա մայրը նրան շատ էր սիրում, և իր կողքին էր:  

 

 

Անծանոթ բառեր 

 

Ապաշխարել- մեղքերը խոստվանել

գերդաստան- տոհմածառ

հաղորդություն- տեղեկատվություն

ճգնավոր- մենակյաց

պատարագ- ժամերգություն

սապատ- կուզ

սմքել- փսկել

տիրացու- կրօն

 

ցնորք- խելագարություն

 

 

 

Առանձին մասերի վերնագրում 

 

1. Տարօրինակ անհանգստություն 

2. Հույս 

3. Հրաժեշտ 

4. Գիտակցած սխալը 

Աշնան մասին հոդված 

 

Աշուն... Ինչպես միշտ` գեղեցիկ, ինչպես միշտ` գունազարդ: Կարծես իր տերևներով ուզում է ծածկել այն ամբողջը, որ գտնվում է իր շուրջը: Երբ քամին մեղմ փչում է, հարյուրավոր աշնանային տերևներ թափվում են վայր, բայց իջնում մեղմիկ, իջնում փափուկ...: Իսկ լացող ուռենին, աշնան ժամանակ, ասես երգում է մի տխուր երգ: Եվ տերևները անվերջ խշխշում, ձմռանը նշան են տալիս: Շուտով կգա ձմեռը, կհեռանա աշունը լուռ, դանդաղ, տխուր: 

 

 

Վերլուծել Հաճի աղայի դրական և բացասական կերպարները:

 

Հաճի աղայի բացասական կողմերը ավելի շատ էին քան դրական, որովհետև նա թողնում էր, որ իր ընտանիքը իրեն սուրճ եփի,  իրեն խնամի… պետք չէ ասելու փոխարն…: Նա նաև ուներ ընտրության հնարավորություն. երբ թուրքերը պետք է հարձակվեին, նա ավելի շատ գնահատեց իր ունեցվածքը, քան իր քրոջը, քանի որ նա թողեց նրան տանը, իսկ ինքը իր ուեցվածքի և ընտանիքի մյուս անդամների հետ փախավ: Բայց միայն վերջում նա գիտակցեց իր սխալը, և այդ ժամանակ կարելի է ասել, որ նա դրական կերպար դարձավ:

Նա լուրջ, խիստ, կարգապահ, ինքնահավան, ագահ և անխիղճ մարդ էր:

 

 

Ինձ դուր չեկավ, որ նա իր ընտանիքում կարգեր էր հաստատել, որովհետև ոչ ոք պարտավոր չէ  նրա համար սուրճ եփի, կոշիկները սրբի…., և այդքան անելուց հետո, նա անգամ շնորհակալություն չասաց: Նաև նրա ագահությունը ինձ ամենից շատ դուր չեկավ, քանի որ նա ագահության պատճառով պատրաստ էր հեշտ թողներ նույնիսկ իր ընտանիքը: Այն խառնված պահը, երբ նրա տան աշխատողը նրանից օգնություն խնդրեց, նա կտրուկ արհամարհեց և նույնիսկ չմտածեց իր սխալի մասին: Նրա կերպարն ինձ համար բացասական էր: 

Նադեր Իբրահիմ <Իմ փոքրիկ սիրտն ու՞մ նվիրեմ>

Սիրտս` ներսից 

 

Իմ սիրտը շատ հարմարավետ մի աշխարհ է: Այն բաժանվում է երեք մասի`մեծերի աշխարհ, փոքրերի աշխարհ, տգեղ աշխարհ: Մեծերի աշխարհում ապրում են մեծերը, բայց չեն աշխատում, նրանց համար ամեն ինչ արվում է: Իսկ փոքրերի աշխարհում ապրում են փոքրերը: Այնտղ ամեն ինչ կա` պաղպաղակ, խաղահրապարակ, քաղցրավենիքի խանութներ և թանգարաններ: Փոքրերը այնտեղ իրենց շատ լավ են զգում: Տգեղ աշխարհում ապրում են այն մարդիկ,որոնք շատ չար են: Չար ասելով` ինկատի ունեմ` վատ: Նրանց համար ես խրճիթներ եմ կառուցել, բայց հարմարավետ կյանք չեմ տվել: Իսկ իմ ծնողների համար, ովքեր ապրում են մեծերի աշխարհում, տվել եմ մի շատ գղեցիկ և այգիներով լի տուն: Երբ ժամանակը գա, ես էլ կգնամ իրենց հետ ապրելու: 

Մուշեղ Գալշոյան

Մուշեղ Գալշոյանը ծնվել է 1933թվականին դեկտեմբերի 13:1969-71-ին սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներում: 1971-75-ին աշխատել է «Գարուն» ամսագրում: 1961-62-ին` Աշտարակի «Արագած» միջշրջանային թերթում որպես գրական աշխատող, 1964-67-ին` «Ավանգարդ» թերթում որպես գրական աշխատող, ապա բաժնի վարիչ, 1967-69-ին` «Գարուն» ամսագրում որպես բաժնի վարիչ: 1975-77-ին եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ:

Մ. Գալշոյանի առաջին ստեղծագործությունը լույս է տեսել 1959-ին, Թալինի «Կոմունիզմի դրոշով» թերթում:

Գալշոյանի ստեղծագործություններում կորուսյալ հայրենիքի կարոտն է, Մեծ եղեռն ապրած հայության արդար դատը:

 

Download
Մուշեղ Գալշոյան.pptx
Microsoft Power Point Presentation 398.4 KB

Հայ պատմիչներ

Download
Պատմիչներ.pptx
Microsoft Power Point Presentation 88.2 KB

Երևանի տոնին նվիրված իմ բանաստեղծությունը

 

 

Իմ հոգու ծաղիկը դու ես,

Իմ երազ քաղաքը դու ես,

Իմ սրտի

Ուրախ- տխուր

Դարպասը  դու ես : 

Ուր էլ գնամ կողքիս ես,

Ուր էլ լինեմ կհիշեմ քեզ,

 Հայրենիքիս մասնիկն ես,

Ինչ էլ լինի միշտ հաղթե’ս,

Սիրում եմ քեզ իմ քաղաք,

 

Ի’մ աննման Երևան: 

Տնային աշխատանք

 

Լուսակերտ- Լույսով կերտված

Երկնասույզ- երկնքի մեջ սուզված 

 Ոսկհյուս- ոսկուց հյուսված 

Հրահրում- դրթել 

Պճնազարդում- զարդարված

Բամբիշի- թագուհի

Փարել- փայլել

Մշտաթոր- մշտական

Սեպ- կոշտ

Ձյունաթույր- ձյան նման փափուկ

Մանկլավիկներ-  ծաղրածուներ

 

Նաժիշտներ- երաժիշտներ 

 

111

Բնության մեջ համատարած լռություն չկա:

Աղմուկը կարող է հիշողությունըկորցնելուպատճառ դառնալ:

Աշխատանքից հոգնած մարդու վրա անգամ ազդում է քաղաքայիներթուղու

 աղմուկըբարձրաձայն խոսողները:

Կա ենթադրությունոր ջուրը ոչ միայն Երկրիայլ նաև ուրիշմոլորակների վրա է

 շատ:

Մարդաբանները վկայում ենոր մարդկանց մարմինը յոթանասունտոկոսով ջրից

 է բաղկացած:

Բժշկության խորհրդանիշը եղել և մնում է օձը:

 

 

112

 

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկիկան վեպումպատմվում է մի 

խումբ տիեզերագնացների հեռավոր միջաստղայինչանապարհորդության մասին

Նրանց աստղաթիռի արագությւոնը շատմոտ է Լուսնի արագությանը և 

ժամանակը երկնայինի համեմատածշատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջանների հասնելու առաջադրանք ունեին: Պիտի հասնեին այն աստղին, որի մոլորակներից մեկի

վրա, ըստ որոշ ենթադրությունների մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն

կլինի ամբողջ մարդկության ցնծությունը, երբ նրանք վերադառնան ու այլ

աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

 

113

 

«Քավության նոխազ» արտահայտությունը հին հրեաների կրոնական մի սովորույթից է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին

բռնում, որոնցից մեկին էին միայն զոհումՄյուսի վրա մարդիկհերթականությամբ

 դնում էին ձեռքերն ու դրանով իբրև իրենց մեղքերըբարդում նրա վրաՀետո

 այդ այծին ազատություն էին տալիսՀիմա«Քավության

նոխազ» անվանում են այն մարդկանցորոնք իրենց վրա ենվերցնում ուրիշի 

մեղքերըստիպված են լինում պատասխան տալ ուրիշիարածի համար:

 

 

 

 

Հասարակ գոյական

 

 

Քաղաք

Աչք

Հագուտ

Ընկեր

Ընտանիք

 

 

 

Հատուկ գոյական

 

 

Երևան 

Տիգրիս

Լիլիթ

Թանձրացական գոյական

 

 

Օձ

Սեղան

Կրիա

Գլխարկ

Բժիշկ

Լիլիթ

Ընկեր

Աչք

Վերացական գոյական

 

 

Ընկերություն

Պատերազմ 

Խրատ

Սեր

Ժամանակ

Պարտություն

Ըմբռնում

Ամիս 

Անձ

 

 

 

Բժիշկ

Լիլիթ

Ընկեր

Իր

 

 

 

Կրիա

Գլխարկ

Օձ

Սեղան

Աչք

Մխիթար Սեբաստացի

Բաժանել հատվածների և վերնագրել:  

 

 

Մխիթար Սեբաստացու մահվանից հետո

 

Մխիթարյան (սկզբնական շրջանում՝ Անտոնյան) միաբանությունը 1703–16 թթ-ին գործել է Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում, որը ենթակա էր Վենետիկի Հանրապետությանը: Միաբանությունը գործունեություն է ծավալել 2 ուղղությամբ՝ կրոնական-կաթոլիկական և հայագիտական-բանասիրական:

 

Հրատարակված բազմաթիվ գրքերը և Մխիթարյան վարժարաննրը

 

Վատիկանի աջակցությունն ապահովելու նպատակով սկզբնական շրջանում թարգմանել ու հրատարակել են կաթոլիկական գրականություն: Զուգահեռաբար նախապատրաստել և տպագրել են հայագիտական աշխատություններ՝ հայ պատմիչների երկերի քննական բնագրեր, գրաբարի քերականությանը նվիրված ուսումնասիրություններ, արժեքավոր բառգրքեր, դասագրքեր, գեղարվեստական գրականություն: 1732 թ-ին Սբ Ղազարում միաբանները հիմնադրել են վարժարան, որի նպատակը միաբանության գործունեությունը շարունակող սերունդ պատրաստելն էր: Այնուհետև Մխիթարյան վարժարաններ են բացվել Պադուայում, Վենետիկում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում, Ախալցխայում և այլուր: 1992 թ-ից Վենետիկի Մխիթարյանների կրթահամալիր է գործում նաև Երևանում:

 

Վենետիկի լքումը և Վիեննայի Մխիթարյան միաբանությունը

 

1772 թ-ին միաբանների մի խումբ կանոնադրության փոփոխման շուրջ առաջացած վեճի պատճառով թողել է Վենետիկը և 1773 թ-ին հաստատվել Տրիեստում, իսկ 1811 թ-ին տեղափոխվել է Վիեննա: Նույն թվականին Ավստրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչել է նրանց կարգավիճակը. ստեղծվել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը: Նրանք իրենց գործունեությունն սկսել են կաթոլիկ կրոնաաստվածաբանական աշխատությունների հրատարակումով, սակայն աստիճանաբար սկսել են գրել հայագիտական, պատմագիտական, բանասիրական և լեզվաբանական երկեր:

 

Մատենադարաններ

 

Սբ Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծել է մատենադարան, որը հետագայում համալրվել է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 5 հզ. միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 100 հզ.: Հայտնի է նաև Վիեննայի մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2600 գրչագիր մատյան:2000 թ-ի հուլիսի 10–21-ը Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղերի միացյալ ընդհանուր ժողով. համատեղ որոշմամբ նրանք միավորվել և ստեղծել են Մխիթարյան միացյալ միաբանությունը, որի կենտրոնատեղին Վենետիկի Սբ Ղազար Մայրավանքն է, իսկ Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը:

 

Սբ Ղազար կղզու ճանաչությունը

 

Մխիթարյան միաբանության հիմնադրումից ի վեր Սբ Ղազար են այցելել հազարավոր զբոսաշրջիկներ և գիտնականներ: Հանրաճանաչ այցելուներից են բանաստեղծ Ջորջ Բայրոնը, գրողներ Վալտեր Սկոտը, Ստենդալը, Ալֆրեդ դը Մյուսեն, Ժորժ Սանդը, հայագետ, լեզվաբան Հայնրիխ Պետերմանը, կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը, դերասանուհի Էլեոնորա Դուզեն և ուրիշներ:

 

Միաբանության անդամները սերտորեն համագործակցում են ՀՀ գիտնականների հետ, մասնակցում հայագիտական գիտաժողովների:

Իմ մտորումներ <Մոգերի Ընծաները> պատմվածքից

Պատմվածքում շատ գեղեցիկ էր ասվում ամեն ինչ: Ամեն մի մանրուք ընդգծված էր սիրով և երջանկությամբ լի: Ես շատ հավանեցի ստեղծագործությունը և նրա սյուժեն: Ես շատ հաճույքով կարդացի և հասկացա նրա գլխավոր ասելիքը: Գլխավոր ասելիքը այն էր, որ կարևորը ոչ թե նրանց ունեցած ապրանքն էր, այլ այն սերը և ուրախությունը, որ նրանք այդքան շատ էին ուզում իրար պարգևել: 

 

 

Իմ կարծիքով Դելան սխալ արեց, որ Ջիմի համար ժամացույցի շղթա գնեց: Նա կարող էր ավելի լուրջ խնդիրների մասին հոգալ այդ գումարով, օրինակ նոր բաճկոն գներ Ջիմին, աշխատանքային գործիքներ... Մի խոսքով այն ամենը ինչը իսկապես պիտանի էր իր համար, իսկ շղթան միայն գեղեցկության և ցուցադրման համար նա գնեց: 

 

Իսկ Ջմը կարող էր տուն մտնելուց հետո շնորհավորեր Դելային, ժպտար և լավ խոսքեր ասեր, իսկ նա միանգամից մտնելուց հետո շշմեց և այնպես նայեց նրան, որ Դելան նույնիսկ անհանգստացավ և վախեցավ: 

 

 

Ինձ դուր եկավ նրանց մտածելակերպը, որովհետև նրանք ճիշտ վարվեցին, որ միայն մեկը մյուսին նվեր անելու համար իրենց ընտանիքի ժառանգությունը վաճառեցին: 

Իմ վերլուծությունը այս բանաստեղծության հիմման վրա

Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:

Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:

Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:

Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել:

Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:

Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությո՜ւնս հաղթողի…

 

 

 

Իմ վերլուծություն 

 


Ճիշտն ասած ես այդքան լավ չհասկացա բանաստեղծին, որովհետև բանաստեղծության մեջ կան հետաքրքիր գաղտնիքներ, որոնք ես այդպես էլ չհասկացա: Բայց ես իմացա, որ Սևակը մեղադրում է այդ աղջկան այն պատճառով, որ նրա գեղեցկությունը չի թողնում նրան ոչ մի բան հանգիստ անել:  

Անկեղծ չենք. Թումանյանի հոդվածներից

Իմ վերլուծությունը 

 


Ես հասկանալով այս հոդվածը կարող եմ ասել, որ այն անկեղծության մասին է: Մարդիկ անկեղծ չեն և իմ կարծիքով պատճառը վախն է կամ հետևանքը: Մարդու արարքներից շատ բան է կախված: Նրանք ստում են հասկանալով դա և վերջապես պետք է նրանք զզվեն այդ ստից: Մարդ ամենադժվարին պահին խաղում է, խաղում է ինչպես բեմում: Բայց բեմում դա շատ գեղեցիկ է երևում, իսկ կյանքում այն վերին աստիճանի տգեղ է: Տգեղ է, որովհետև կյանքը ապրելու համար է, ոչ թե խաղալու: Մարդիկ խաղում են կյանքի հետ չհասկանալով, որ դա վատ է, որ դա անթույլատրելի է: Հիմա ես չեմ հասկանում, թե ինչու են այդպես վարվում, չէ որ անկեղծությունը կարող է տաքացնլ աայդ սուտը իր ջերմությամբ և սիրով: Բայց դա չեն հասկանում շատերը: Միայն չեն հասկանում: