Նամակ Ձմեռ պապիկին <Նույնպես սիրելու եմ>

Սիրելի Ձմեռ պապիկ, գիտե՞ս, չգիտեմ ինչից սկսեմ։ Ես շատ բան հասկացա այս տարի, որոնք անփոխարինելի են, այնքան արկածներ տեսա, որոնք չեմ էլ մոռանա։ Ուզում եմ ասեմ շնորհակալություն այս տարվա համար, բայց չգիտեմ ում, երևի դու ինձ ամենից լավ կհասկանաս։ Այն ժամանակը, որ մենք տալիս ենք ուրիշներին, սիրով լցված ուրախանում մեր մոտիկների մետ, այդ ժամանակը անգին է։ Կարող եմ շատ դեպքեր թվարկել այս տարվանից, թե ինչպես ծանոթացա նոր մարդկանց հետ, ինչպես ավելի լայն սկսեցի նայել աշխարհին, ինչպիսի հնարավորություններ բացեցի իմ առջև․․․․ միգուցե շատերի համար այս տարին շատ սովորական էր, ինչպիսին բոլոր մնացածները, բայց ոչ իմ համար։ Ձմեռ պապ, իմ այս նամակում ուզում եմ ներկայացնել այն ամենը, ինչ կապված էր այս տարվա հետ։ Չեմ մոռանա, թե ինչպես են ինձ դժվար պահերին օգնել իմ ընկերները։ Ես աննկարագրելի շնորհակալ եմ նրանց, որ կողքիս են։ Ինչպես էինք միասին ծիծաղում, կամ նեղանում, կամ էլ իրար ուժ տալիս, մեկ մեկ էլ նշում տոներ միասին։  Այս տարին յուրօրինակ էր թե իմ և թե ինձ մոտ մարդկանց համար։ Երկրորդ բանը, որ չեմ մոռանա դա ընտանիքում անցկացրած ուրախ օրերն էին։ Երբ տուն ես գալիս դպրոցից հոգնած և անտրամադիր միշտ կարելի է ուրախանալ ընտարիքի հետ։ Հիանալի է տանը ունենալ քեզ համար ամենաթանկ մարդկանց։ Շնորհակալ եմ նաև դրա համար։ Եվ իհարկե իմ շատ սիրելի ուսուցիչները։ Նրանք իմ օրվա մեկ քառորդը դարձնում են ուսումնալից և հետաքրքիր։ Չեմ ժխտում, որ հաճախ եմ ձանձրանում դասերին, բյաց միշտ սիրել եմ դպրոց գնալ և սովորել իմ ամենասիրելի առարկաները։ Շնորհակալ եմ իմ ուսուցիչներին ինձ գիտելիքներ տալու համար և օգնելու զարգացնել իմ տաղանդները դպրոցում։ Ես երևի ինձ նման չէի լինի, եթե սովորեի մեկ այլ դպրոցում, այդպես էլ չեի իմանա, որ կարողանում եմ էլեկտրոնային ամսագիր վարել և ստեղծագործական նյութեր գրել, այդպես էլ չէի իմանա, թե ինչքան հետարքիր է հետազոտական աշխատանքներ անելը․․․․ և այսպես շարունակ։ Կարճ ասած Ձմեռ պապ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մարդկանց, ովքեր հետաքրքիր և սիրելի դարձրին իմ տարին։ Իսկ հաջորդ տարին նույնպես սիրելու եմ, կարող եմ խոստանալ։ Չգիտեմ ձանձրացար արդյոք իմ այս երկար նամակը կարդալուց, բայց մի բան երևի հասկացար, որ իմ տարին լի էր ուրախ պահերով և լավատես մարդկանցով։ Քեզանից կարող եմ միայն խնդրել հաջողություն և ևս մի անմոռաց տարի, մնացածին ես ինքս կփորձեմ հասնել։ ։) Շնորհակալ եմ։