Մեկ օրյա ուրախություն

Ծաղկաձորի այդ մեկ օրը, միայն մեկը, բայց ուրախ օրը։ Ես շատ բան տեսա, սովորեցի, զգացի, հասկացա։ Շատերը ինձ զարմացրեցին իրենց խիզախությամբ։ Նշեմ, որ ես այնտեղ մենակ չէի, ինձ հետ էին աշխարհի ամենազվարճալի երեխաները։ Մենք բոլորով անցկացրեցինք շատ հաճելի և անմոռաց օր, ճանաչելով միմյանց, իսկ արդեն ծանոթ մարդկանց հետ ավելի մտերմացա։ Ես չեմ ափսոսում ոչ մի ժամվա համար, որ ես այնտեղ եմ անցկացրել։ Օդը այնքան մաքուր էր, դրսում սառն էր, իսկ ներսը լցված մեր ջերմությամբ և մտերմությամբ։ Հաճելի է հիշել այդ օրը, ասես տարիներ առաջ էր եղել։ Մինչև հիմա ես տպավորություններով լցված եմ, պատմում եմ բոլորին մեր արկածների մասին։ Ես միշտ կհիշեմ այդ օրը։

Երկքաղաքացիություն

Էդվարդ Գրիգ

Ինչպես պատրաստել փափուկ արջուկ

Փափուկ արջուկ պատրաստելու համար հարկավոր է.

 

1. Մեկ գործվածքից կամ կտորից ձեռնոց,

2. Մեկ տուփ բամբակ,

3. Երկու միանման կոճակ աչքերի համար,

4. Մեկ կլոր կոճակ քթի համար,

5. Թել,

6. Ժանյակ՝ վզկապի համար,

7. Որևէ բրոշ:

 

 

Կտրել Ձեռնոցի ցուցամատը և ճկույտը, կարել: Ձեռնոցը լցնել բամբակով, կտրված մատերից մեկը ևս լցնել բամբակով և կարել բթին հավասար դիրքում՝ հակառակ կողմից՝ թևեր ստանալու համար: Ձեռնոցի բերանը կարել: Ականջներ ստանալու համար համապատասխան հատվածներում թելեր կապել: Ապա կարել կոճակները աչքերի և քթի տեղում: Թելով ասեղնագործել՝ բերան պատկերելով: Վիզ ձևավորելու համար այդ հատվածը կապել թելով, ապա վրայից ժանյակով վզկապ ձևավորել:

Բրոշը  ամրացնել  մարմնի որևէ հատվածում:

 

Քո օրը պետք է ուրախ անցնի

 

 

 

Որպեսզի օրդ ուրախ և անխափան անցնի, պետք է խնայել ժամանակը: Առավոտյան վաղ արթնանալուց հետո որպեսզի նորից չքնես գնա լվացվի և պատրաստվիր դպրոց գնալուն: Ես համոզված եմ, որ դպրոցում կան դասեր, որոնք դու չես սիրում, այսինքն ձանձրանում ես: Այդ դասերի ժամանակ դու կարող ես խնդրել ուսուցչին և անել վաղվա տնայիններից մեկը: Դասերից հետո, եթե երկարօրյա ես մնում ապա չպետք է ժամանակ կորցնես խաղալու համար: Դրա փոխարեն նստիր և դասերդ արա, որպեսզի տանը էլ դաս չանես: Իսկ եթե երկարօրյա չես մնում ապա շտապիր տուն, հաց կեր և միանգամից դաս արա: Աշխատիր շուտ վերջացնել: Եթե հասցրեցիր, ապա գնա բակ խաղա ընկերներիդ հետ, իսկ եթե մռայլ օր է, պետք չէ տխրել: Կազմակերպիր ընտանեկան խաղեր, տուն հրավիրիր քո բարեկամներին... Դու դեռ ավելին կարող ես: Եվ հիշիր <Ժամանակը ոսկի է>: 

 

Ինչպես ընտրել համապատասխան ոճի հագուստ

 

Նորաձևությունը հայտնվել է Եվրոպայում Միջին դարերում, երբ նորաձևությանը հետևում էին միայն բարձրաշխարհիկ կյանքով ապրող մարդիկ: Բոլորս էլ գիտենք, որ գոյություն ունի “նորաձևության վերջին ճիչ” հասկացողությունը, որը մի բացասական գիծ ունի` հենց հայտնվում է , այլևս դադարում է նորաձև լինելուց:  Սակայն ամեն նորաձև հագուստ չէ, որ կարելի է առօրյայում կրել: Յուրաքանչյուր աղջիկ և կին ունի իր հագնվելու յուրօրինակ ոճը, իսկ եթե դուք չեք կողմնորոշվել ձեր ոճի մեջ, մենք կօգնենք ձեզ այդ հարցում:

 

  1.  Հասկացեք, թե որ գույներն են ձեզ սազում
  2. Մտապահեք, թե ինչ ոճի երաժշտություն եք լսում: Միգուցե դուք ռոք կամ էլ փոփ երաժշտության սիրահար եք:
  3. Նկարեք այն  մի քանի հագուստը, որոնք հավանել եք
  4. Նոր սանրվածք արեք, որը կօգնի ձեզ արտահայտել սեփական ինքնատիպությունը: Մի մոռացեք այն մասին, որ ձեր սանրվածքը պետք է համապատասխանի ձեր դիմագծերին:

Յուրաքանչյուր  մարդու սազում են համապատասխան գույներ, և պետք չէ նրանցից հրաժարվել, եթե նույնիսկ նրանք այլևս չեն համապատասխանում նորաձևության վերջին թրենդերին:

Ընտրելով գույնը հիշեք`

  1. Կարմիր գույնը սազում է մուգ մազեր, սակայն բաց գույնի մաշկ ունեցող կանաց: Շատ գեղեցիկ է նայվում կարմիրի և սևի համադրությունը
  2. Կապույտ և մուգ կապույտը շիկահերների գույներն են համարվում: Այդ գույները կարելի է համադրել սպիտակի, մոխրագույնի և սևի հետ:
  3. Դեղին գույնը սազում է սևահեր կանանց, որոնք մուգ գույնի մաշկ ունեն:
  4. Կանաչ գույնը սազում է կանանց, որոնք  ոսկեգույն մազեր. ունեն:

“Ոճը` հենց ինքը Մարդն է” … Այդ պատճառով գտեք ձեր ոճը և այնպիսի հագուստ կրեք, որում ձեզ ազատ և թեթև կզգաք:

 

 

Տեղեկությունը loveyou.am կայքից: 

Write a comment

Comments: 5
  • #1

    Սիրանուշ Ասատրյան (Saturday, 09 March 2013 14:15)

    Շատ հետաքրքիր բաժին է:

  • #2

    lusy12 (Tuesday, 26 March 2013 03:59)

    շշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշշաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաատտտտտտտտտտտտտտտտտտտտտ

  • #3

    ofelsargsyan (Thursday, 04 April 2013 06:13)

    Լավ խորհուրդներ են:

  • #4

    guissanee (Wednesday, 24 April 2013 22:58)

    Վատիկը չեր այդ ոսկի ժամանակը

  • #5

    Գոհարիկ (Wednesday, 12 March 2014 09:33)

    Շնորհակալություն: