Մի լռիր

 

Լռում ես,

Չունես ասելու ոչինչ

Ինչու ես աչքերդ խոնարհում․․․

Գոնե բացատրիր,

Վիճիր, համոզիր։

Մի թե այդպես են հեռանում։

Ոչ այդպես չեն հեռանում,

Հեռանում են գեղեցիկ,

Մայրամուտի նման նուրբ,

Հեռանում են ցավի նման անցողիկ

Կծկված օրվա տաք կրծքում։

Եվ բնավ էլ հեռանալով

Պարտադիր չէ ցավեցնել

Ով չգիտե, որ բախտի հետ

Անիմաստ է մրցակցել։

Լռում ես

Չունես ասելու ոչինչ

Իսկ ես ուզում եմ հարցնել

Մի թե կարող եմ

Օրը սարքել ժամ,

Ժամը ակնթարթ,

Անունդ սարքել տող,

Անցյալս երկտող,

Կրճատել ինքս ինձ․․․

Ու ամեն անգամ վեր թռչել տեղից

Մենության վայրագ բութ թակոցներից։

Ոչ այդպես չեն հեռանում։

Մի շտապիր, սպասիր

Ես չեմ խեղդելու թախիծն ու կիրքը

Գինու գավաթում։

Ճշմարտությունը գինու մեջ չէ՝

Այլ արյան զարկերակում։

Թույլ տուր մի վերջին անգամ գավաթը ըմպել

Լցված քո բույրով,

Մի վերջին անգամ քեզնով արբել

Ու համարձակություն օձիքից կառչել,

Բախտի հետ վիճել։

Անավարտ թռիչք

Ինչպես թռչուն սավառնում եմ երկնքում։ Այնքան բարձր, այնքան թեթև․․․ Զգում եմ քամուն, նա այնքան սառն է։ Թևերս լայն բացած ասես գնում եմ կյանքի խորը և երկար ուղիով։ Մտքերը շրջապատում են ինձ։ Մտածում ես երկար, բայց հետո հասկանում, որ իրականում ոչնչի մասին էլ չես մտածել։ Երկինքը դատարկ է և լուռ։ Միայն ես աչքերս փակ թռչում եմ անվերջ։ Մտածում եմ ինչքան մեծ է աշխարհը և նույնիսկ ես չեմ կարողանում վերջը գտնել։ Տեսնելով մայրամուտի վերջին շողերը ես լայն բացեցի աչքերս և հասկացա, որ աշխարհը անվերջ է իր գեղեցիկ երևույթներով։ Բայց միթե ես այդպես էլ չեմ գտնի ծայրը, և որ էլ չկարողանամ թռչել և էլ չլինի կապույտ երկինքը։ Ես գնում էի առանց դադարի՝ գիշեր ու ցերեկ, բայց ծայրը աշխարհի չեմ գտնում ես դեռ։ Նայում եմ ներքև, այնքան բան, այնքան մարդ և նրանցից ոչ ոք չի կարողանում թռչել։Միգուցե պետք չէ ուզել ավելին, չէ որ ես արդեն կարողանում եմ թռչել և ինչ կարևոր է ունի աշխարհը վերջ։ Ես իջա ներքև, անցա շատ ծառերի կողքով և կանգնեցի բարդու ծայրին։ Մտածում եմ ես դեռ,կա արդյոք իմ նման թռչուն, որ զգում է իրեն վանդակում և ուզում է ավելին, թե ես այդպիսին միակն եմ։ Պետք չէ լինել տարօրինակ և տարբերվել ուրիշներից։ Ես կվերադառնամ երամ և կլինեմ բոլորի նման։ Էլ անընդհատ չեմ մտածի և չեմ ուզի ավելին, միգուցե դա կօգնի ինձ զգալ ավելի լավ։ Թեթև աշխարհը այնքան բարձր է և այնքան գեղեցիկ, բայց թե ունի նա վերջ ես այդպես էլ չպարզեցի։ 

Այնպիսին, ինչպիսին ես կամ 

 

Ո՞վ եմ ես։ Մի սովորական աղջիկ, ով ունի գաղտնիքներ, ձգտումներ, ցանկություններ և երազանքներ։ Ամբողջ սրտով հավատում եմ, որ կգա այն ժամանակը երբ ես ինձ կներեմ։ Կներեմ նրա համար, որ ես երբեք չեմ փոխվի, չեմ փոխի կարծիքս, աշխարհին նայող իմ հայացքը․․․։ Մի գուցե դա առավելություն է, բայց ես այն չեմ գիտակցում։ Բայց ես հասնելու եմ նրան, ինչին այսքան ձգտում եմ։ Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ և ինձ հնարավոր չէ հասկանալ լիովին։ Կյանքը լիքն է անհասկանալի բաներով, և ես դրանցից մեկն եմ։ Չգիտեմ, երևի ես ամենասկզբից էլ անհասկանալի էի: Կա մտքեր, կա խորություն, կա նաև շփոթմունք: Եթե ինձ համար դժվար է, չի նշանակում, որ ես չեմ ձգտում և պայքարում լինել ուրիշների նման ազատ: Այն ազատությունը, որ ես հիմա ունեմ, դա միայն երևակայություն է: Ինչ-որ մեկը որոշել է, որ ես այսպիսին եմ լինելու: Բոլորն էլ տարբեր են իրարից: Ինչքան լավ կլիներ, եթե աշխարհում բոլորը իրար հասկանային, բայց միևնույն ժամանակ պահպանեին առանձնահատկությունը և խորհրդավորությունը:  

Ցավոք, աշխարհը չի կարող լինել այնպիսին, իսչպիսին ես եմ պատկերացնում: Բայց հիմա ես եմ, այստեղ կանգնած մտածում եմ. տարբեր եմ և ինչքան տարօրինակ: Ես չեմ փոխվելու, և շրջապատը ստիպված է լինելու ինձ ընդունել այնպիսին, ինչպիսին ես կամ, չէ որ ես ինձ... ներել եմ:

Հույսի աղբյուր

Ինչքան հետաքրքիր բան է կյանքը, մի օրը լավն է, մյուսը վատը։ Չնայած այդ հաճախակի փոփոխությունների դու մնում ես ուժեղ և չես կորցնում հույսդ։ Ահա թե ինչն է կարևոր, հույսը։ Մի կորցրու հույսդ, դու երբեք չես իմանա, թե վաղը ինչ է բերելու։ Երազանքներ, հույս, հավատ, ուրախություն, երջանկություն և մի քիչ էլ գժություն, առանց դրանց մենք ոչինչ ենք։ Մեզ սիրելի և հարազատ բաները մեզ հետ են միշտ, նրանք հույս են տալիս, որ վաղը լրիվ ուրիշ և ավելի լավ օր է լինելու։

Երեկվա օրը էլ ետ չի գա, ուրախացիր և հիշիր հպարտությամբ։ Ապրիր այն հույսով, որ մի օր դու էլի կտեսնես ծանոթ մարդկանց և այդ ժամանակ ոչ թե անցյալը ետ կգա, այլ այն զգացողությունը, որը արդեն մոռանում էիր։ Հետաքրքիր է կյանքը, երբեք չես իմանա վաղը ինչ կբերի։

Բարդություն

Մտքի բարդություն և հասկանալու կարողություն։ Ես ուզում եմ օգնել ուրիշներին հասկանալ, բայց ինչպես եթե ես ինքս ինձ չեմ գտնում այս մեծ աշխարհում։ Չեմ կարողանում ինձ հասկանալ,կառավարելը դժվար է։ Չգիտեմ ինչպես, բայց ես բարդ եմ։ Մտքի բարդությունը այնքան մոտ է ինձ։ Հասկանալով աշխարհը գիտակցում եմ, որ չեմ կարողանում լինել նրա գոնե մի փոքր մասը։ Ինձ չեմ ճանաչում, չգիտեմ ով եմ դարձել և ինչի համար եմ ես այստեղ։ Այնքան հարց, ինքս ինձ պատասխանել միայն ես կարող եմ։ Մեծ է բարդությունը, բայց ես կարող եմ հաղթահարել այն և ձեռք բերել ես ի կարողությունը։ 

Իմ աշխարհը 

Իմ աշխաարհը մի քիչ խառն է և անհասկանալի: Այսինքն տրամադրությունս արագ փոխվում է, մտքերը շատանում, իսկ մութ ու լույս կողմերը խառնվում: Ես չեմ կարող առանձնացնել դրանք, քանի որ ես ինքս չեմ կարողաում հասկանալ լիարժեք լավը և վատը: Երբ տխուր եմ, ամեն ինչ մռայլ է դառնում և ես չեմ կարողանում տեսնել լավը իմ մեջ: Իսկ երբ ուրախ եմ` չեմ տեսնում վատը: Բայց կան մութ անկյունն էր, որոնք վաղուց մոռացված են իմ կողմից, ես աշխատում եմ չհիշել դրանք: Իմ մեջ իմ կարծիքով գերակշռում է լավը, որովհետև ես մտածում եմ ուրիշների մասին և փորձում օգնել, եթե գտնում եմ որ պետք է դա անել, չեմ ուզում կորցնել շրջապատը և ամեն ինչ անում եմ որ դա չլինի: Վատն էլ այն է, որ իմ տխուր տրամադրությամբ նեղացնում եմ ուրիշներին, իսկ ես ինքս ավելի տխրում: Ժամանակ առ ժամանակ աշխատում եմ մենակ մնալ, որ ուրիշներին չանհանգստացնեմ: Ինձ զգում եմ վանդակում երբ չեմ կարողանում օգուտ բերել գոնե ինչ որ մեկին: Իմ աշխարհը լայն է, ունի և մութ և լույս կողմեր: 

Դատարկություն

Երբ սկսում ես միանգամից մտածել ամեն ինչի մասին, մի քան րոպեից զգում ես, որ չես էլ մտածել: Դա դատարկությունն է: Երբ չես զգում ոչինչ և մոռանում իրականությունը: Զանրմանքից նստում կամ հենվում ես մի բանի և գիտես, որ մի բան այն չէ: Սկսում է դանդաղել ժամանակը, բայց արդյոք այն կվերջանա: Քեզ թվում է վերջ չունի այդ զգացումը: Մտածում ու մտածում ես, անգամ մի բառ չասելով: Մտածում ես ամեն ինչի մասին, նույնիսկ այն մասին, ինչը արդեն մոռացված է քո կողմից: Հիշում ես անցյալը` ուրախ և տխուր: Չես հասկանում ուրախանալ, թե տխրել: Կարճ ասած շատ դժվար է ազատվել դրանից, չէ որ այն մեր հոգի խորքում է, ասում է այն մասին, որ դու հիմա ազատ ես ու անհոգ: Կիսվել ուրիշի հետ անտանելի է, որովհետև չեն հասկանա քեզ, նրանք չեն զգում դա: Ընդունիր և գնա առաջ: 

Ազատություն

Ինչ է ազատությունըոչ ոք հաստատ չի կարող դա նկարագրելԱզատությունըերբ մարդ կարողանում է իր իրավունքները պարտականությունների մի քիչ ավելի բարձր համարելԵրբ կարողանում ես զգալ քեզ անսահմանափակԱզատությունը դա մտքերի մի մեծ վանդակ էորը բաց ես թողնումկամ հիշում եսոր միայն ձանձրալի առօրյա չէ կյանքըԲայց ցանկացած ազատություն միևնույն է ունի սահմաններՊետք է բավարարվել տրված ազատությամբ և չանցնել այդ սահմաններըԴա այն է երբ զգում ես թեթևություն և ուրախությունՃանաչում ես քո պարզ կողմը և ուզում ինչքան հնարավոր է շուտ օգտվել հնարավորությունիցԴառնալով ուրիշ մարդ դու կարող ես փոխվել դեպի լավըԳեղեցկությունը քո համար դառնում է ավելի գեղեցիկհնարավորությունները ավելի շատԻնչքան մեծ է ազատության տարածքըայդքան քեզ զգում ես կարևոր և առանձնահատուկԺամանակ ես ունենում խորհել և հասկանալ իրականության դերըՅուրաքանչյուր մարդ արժանի է ազատությանչի կարելի զրկել այդ իրավունքիցԱզատությունը քո կյանքի մի մասն է:

Հասնելու եմ...

Աշխարհը մի պահ կանգնեց, ես վեր կեցա իմ աթոռից, շուրջս լռություն է: Սկսեցի քայլել փողոցով, չգիտեմ թե ուր եմ գնում, բայց ոտքերս առաջ են շարժվում: Ես ասես քնել եմ, ասես երազ է: Ես կանգնել, նայում եմ,  շուրջս ոչինչ չկա, դատարկություն է նաև հոգումս: Չեմ մտածում ոչնչի մասին, միայն դու ես սրտումս... Միտքս գնում- գնում է, ելք է փնտրում: Բայց հետո հասկացա, որ չեմ փախչի քեզանից: Մնացի զարմացած: Արդեն երեկո է, սիրտս էլի լուռ է, էլի խոսում է ինքն իր հետ: Անունդ է տալիս, գիտեմ, որ  հնարավոր է ուշացել եմ, բայց էլ ետ չեմ կանգնի, էլ չեմ փոխի որոշումս: Կգնամ մինչև վերջ, կհասնեմ քեզ և այդ ժամանակ գրկելով քեզ՝ բաց չեմ թողնի: Աշխարհը լուռ- լուռ է, միայն սիրտս է խոսում: Քո անունն է տալիս:  Հեռու եմ հեռու, հասնելու եմ:

Կյանքը հեքիաթ է

Կյանքը հեքիաթ է, մի կախարդական աշխարհ, որը ունի շատ հերոսներ: Կախարդանքը չունի վերջ, չունի սահմաններ: Քեզ թվում է, թե հեքիաթը քո հոգում սկսվում է, երգը սկսում է նվագել և բոլորը լռում են: Քո հնարավորությունները դառնում են շատ կարևոր, իսկ պարտականությունները մնում են խորը դատարկ ստվերում: Երբ դու ինքդ խաղում ես ստվերիդ հետ, չմտածելով, որ դա մանկամիտ է: Հեքիաթը շարունակվում է կարդալ և դու շարունակում ես երազել: Կախարդանքը իրական է, իսկ դու միայն դիտում ես այն: Հերոսները, ովքեր մեծ դեր ունեն այդ հեքիաթում ուրախացնում են քեզ: Սկսելով բարձր ծիծաղել հասկանում ես, որ դա չի կարող լինել երազանք: Բայց կգա մի օր, դու կբացես աչքերդ և իրականությունը առաջ կանցնի քո երևակայությունից: Կյանքը հեքիաթ է միայն, մի խաբուսիկ աշխարհ, որտեղ ծաղկում է միայն բարին: Թող այն մնա բոլորի մոտ և թող մարդիկ հավատան կյանքի հեքիաթին: