Մարդու մարմնում հնարավոր է գտնել այնքան քլոր, որ բավարար կլիներ հինգ լողավազանների ախտահանման համար, այնքան ֆոսֆոր, որ հնարավոր կլիներ պատրաստել 20 հզ. լուցկու հատիկներ, այնքան ճարպ, որ դրանից
կպատրաստվեր 10 կտոր օճառ:
Կան մեր մարմնին վերաբերող նաև այլ հետաքրքիր փաստեր.
10. Մարդու կյանքը հնարավոր է միայն մարմնի 32-43 աստիճանի (ըստ Ցելսիուսի) պայմաններում:
9 . Մեկ օրվա ընթացքում մարդն արտադրում է մոտ 1լ թուք, 3լ ստամոքսահյութ, 2լ ենթաստամոքսային հյութ, 3,5լ աղիքային հյութ և 1լ լեղի:
8 . Միայնությունն ամենածանր է տանել ժամը 20.00-22.00-ի ընթացքում:
7 . Եղունգների ու մազերի աճն ավելի ինտենսիվ է 16.00-18.00-ի ընթացքում:
6 . Մարդ ընդհանուր առմամբ վեց զգայարան ունի՝ ճաշակելիք (համի), հոտառություն, շոշափելիք, տեսողություն, լսողություն և հավասարակշռություն: Համի, լսողության և հոտառության զգայարանները սրվում են
17.00-ից մինչև 19.00-ն:
5. Համի ընկալման նրբությունը կախված է սննդի ջերմաստիճանից: Համն ավելի սուր է զգացվում, եթե սնունդը 24 աստիճան է (ըստ Ցելսիուսի):
4. Լյարդն ավելի լավ է քայքայում ալկոհոլը ժամը 18.00-ից մինչև 20.00-ն: Կենտրոնական Աֆրիկայում բնակվող ֆուրերի ցեղը նույնպես շատ է գնահատում լյարդը, քանի որ համարում է, որ հոգին հենց այդ օրգանի մեջ
է գտնվում, հետևաբար, կենդանու լյարդ ուտելով՝ մարդ կարող է ընդարձակել իր հոգին: Իսկ ահա կանանց թույլ չի տրվում լյարդ ուտել, քանի որ համարվում է, որ նրանք հոգի չունեն:
3.Մարմնի քաշի 6-8 % խոնավության կորուստը մարդու մոտ կիսաուշագնաց վիճակ է ստեղծում, 10 % կորուստը տեսիլքներ է առաջացնում ու կլման ռեֆլեքսի խանգարում: Հեղուկի 12 % կորստի հետևանքով սիրտը կանգնում
է:
2. Հոնքերը, թարթիչները ու թևատակերի մազերն «ապրում» են 3-4 ամիս, իսկ գլխի մազերը՝ 4-6 տարի: Տիբեթյան լամա-բժիշկների մասին լեգենդներ են հյուսվում: Միայն նա, ով կարող է դանակով երկայնքով կիսել
մարդկային մազը, իրավունք ունի բժիշկ դառնալ, իսկ վիրաբույժ դառնալու համար հարկավոր էր այդ մազը նորից կիսել:
1.Համաձայն ֆրանսիացի նյարդաբանների հետազոտությունների՝ լացող մարդու մոտ գործում է դեմքի 43 մկան՝ այն դեպքում, երբ ծիծաղող մարդու մոտ գործում է միայն 17-ը: Այդ կերպ, ծիծաղելը էներգետիկ
տեսանկյունից ավելի ձեռնտու է, քան լացելը:
Ծխելը շատ վնասակար է առողջությանը: Անչափահասներին առավել վնաս է, քանի-որ ծխախոտի մեջ կա 200 տարբեր վնասակար նյութեր, որոնք կարող են կործանել ձեր առողջությունը: խելու պատճառով հնարավոր է առաջանալ քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ և շատ այլ թունավորումներ:
Ծխախոտը մարդու թշնամին է: Մարդ ծխում է և այդ ծուխը հնարավոր է, որ շնչի մի ուրիշ մարդ, այդ մարդիկ կոչվում են պասիվ ծխողներ: Պասիվ ծխողներին ավելի մեծ վնաս է հասնում
քան ծխողներին, որովհետև ծխախոտի ծխի մեջ կա 400 տարբեր վնասակար նյութեր:
Եթ մենք այդ ամենին նայենք ավելի մոտիկից, կտեսնենք, որ աշխարհի տղամարդկանց 60 տոկոսը և աղջիկնրի 5 տոկոսը ծխում են: Կան ծխախոտի բազմազան տեսակներ: Դրանց տուփի վրա մենք կտեսնենք գրված <Ծխելը վնասակար է առողջությանը> նախադասությունը, կամ <Ծխելն առաջացնում է թոքերի քաղցկեղ> նախադասությունը:
Դա գրում են, որ մարդիկ քիչ ծխեն, բայց իմ կարծիքով այդ գրվածքին շատ քչերն են ուշադրություն դարձնում:
Առողջությունը մեր օրգանիզմի նորմալ վիճակն է:
Առողջությունը ունի երեք տեսակ:
1. Ֆիզիկական աղողջություն- երբ բոլոր օրգան համակարգերը նորմալ աշխատում են:
2. Հոգեկան առողջություն- բնորոշվում է մտածելու, հիշելու, հասկանալու, հույզրի կառավարման անընդհատ զարգացող ընդունակությամբ:
3. Բարոյական առողջություն- բորոշվում է այն սկզբունքներով որոնք կազմում են մարդու սոցիալիական կյանիք հիմքը:
1. Հիգենա
2. Առողջ սնունդ
3. Առողջ ապրելակերպ
4. Վնասակար սովորություններ
5. Շրջակա միջավայր
6. Ժառանգականությունը
7. Կրթություն
8. Աղքատություն
9. Մարզանք և կոփում
10. Նորմալ հոգեվիճակ
Ռացիոնալ է կոչվում առողջ մարդու ֆիզիոլոգիապես լիարժեք սնունդը, հաշվի առնելով նրա սեռը, տարիքը, մասնագիտությունը, կլիման: Լիարժեք սնունդը պարունակում է սպիտակուցներ- 100գ, ճարպեր- 80գ, ածխաջրեր- 400գ, հանքային աղեր, վիտամիններ և ջուր- 1,5-3լ: Չկա որևէ սննատեսակ, որը պարունակի այդ բոլոր նյութերը միասին: Դրա համար սնունդը պետք է բազմազան լինի:
Սպիտակուցները օգտագործվում են որպես շինանյութ:
Ճարպերը և ածխաջրերը որպես էներգիայի աղբյուր:
Ալկոհոլ, ծխախոտ, թմրանյութ:
Ալկոհոլը մեր կյանքում լայնորեն կիրառվում է գրեթէ բոլոր առիթների ու միջոցառումների ժամանակ: Ալկոհոլը ենթակա է ազատ վաճառքի, բայց ունի տարիքային սահմանափակում: Արգելված է վաճառքը անչափահասներին: Ալկոհոլի փոքր քանակները ընդունելուց մարդն իրեն <լավ է զգում>, բարձրանում է տրամադրությունը, դառնում է ավելի շփվող անկաշկանդ: Ալկոհոլը ներծծվում է ստամոքսում և արյան միջոցով անցնում է ուղեղ: Ալկոհոլի փոքր քանակները առաջացնում են ուշադրության թուլացում: Մեծ քանակությամբ ալկոհոլից մարդ դառնում է քնկոտ, շարժումները թափթփված, ուշադրությունը ցրված, տեսողությունը շաղված:Մարդը կորցնում է ինքնակառավարումը: Չափազանց մծ քանակուների դեպքում առաջանում է ալկոհոլային թունավորում, որից մարդ կարող է մահանալ: Ալկոհոլից առաջանում է կախվածություն, որը դառնում է հիվանդություն և կոչվում է ալկոհոլիզմ:
Ծխախոտ- Ամենավնասակար սովորությունն է: Հայաստանի տղամարդկանց 60 տոկոսը և ցավոք կանանց մինչև 5 տոկոսը ծխում են: Ծխախոտի ծուխը պարունակում է նիկոտին կոչվող թմրանյութը, որը առաջացնում է կախվածություն, քաղցկեղ, սրտանոթային հիվանդություններ և այլն...: Վաճառքը անչափահասներին նույնպես արգելված է: Ծխախոտի վնասները լինում են վաղաժամ և հեռավոր, որոնք առաջ են գալիս ամիսներ կամ տարիներ հետո: Ծխողը դուրեկան չէ շրջապատի համար: Նրա ատամները դեղնած են, շունչը թարմ չէ, մաշկի գույնը մգացած է, առաջանում են վաղաժամ կնճիռներ: Ծխախոտը պարունակում է մոտ 200 հատ տարբեր թունավոր նյութեր, իսկ ծխած ծխախոտի ծուխը երբ ներշնչում են կոչվում են պասիվ ծխողներ: Պասիվ ծխողների համար դա ավելի վնաս է քան ծխողների:
Վերջին տարիներին շատ է խոսվում գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) վնասի մասին։ Դրանք մուտք գործեցին մեր կյանք 1990-ականներին։ Առաջին տրանսգենային բույսը` ծխախոտը, որից ցանկացել են
հեռացնել նիկոտինի գենը, ստացվել է 1983-ին, իսկ 1996-ից սկսած` ԳՄՕ-ն աճեցնում են վաճառքի համար։ Բույսերը, որոնք պարունակում են միջատների, բակտերիաների, ձկների և այլ կենդանի օրգանիզմների գենային
հատվածներ, սկսեցին ցանվել խոշոր ցանքատարածքներում:
Որպեսզի ավելի պատկերավոր դառնա, թե ինչ է ԳՄՕ-ն,
բերենք մի օրինակ. կարտոֆիլի մեջ ներարկվում է կարիճի գեն, և ստացվում է մի սննդամթերք, որը չի ուտում ոչ մի միջատ։
ԳՄՕ-ներն օրգանիզմներ են, որոնց ժառանգական ապարատում
ներդրված են օտարածին գեներ` նոր որակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով: Բարձր բերքատվությամբ բուսական կուլտուրաներ և բարձր մթերատվությամբ կենդանիներ (որոնք դիմացկուն են տարբեր
ազդեցությունների նկատմամբ) ստանալու համար ձևավորվել են բնության մեջ չխաչասերվող օրգանիզմների հիբրիդներ` առանց նախապես հաշվի առնելու ապագայում սպասվող արդյունքները: Այլ բույսի, կենդանու, միջատի,
բակտերիայի և նույնիսկ մարդու գեները ներդրվում են բույսերի, ձկների և կաթնասունների քրոմոսոմներում` դոնորի կառուցվածքի վրա այդ գեների ներգործության նպատակով, ինչի արդյունքում ձևավորվում են կենդանի
օրգանիզմների նոր` գոյություն չունեցող ձևեր, որոնք անցյալում հնարավոր չէր պատկերացնել: Ոչ ազգակցական տեսակների գեների ընտրության ճանապարհով կարելի է ստանալ ցանկացած արդյունք՝ ստեղծելով
տրանսգենային օրգանիզմներ, որոնք ժառանգաբար փոխանցում են իրենց փոփոխված հատկությունները:
ԳՄՕ-ների ստեղծման հիմնական նպատակը մոլորակի աճող
բնակչությանը սովից փրկելն է։ ԳՄՕ-ի ներդրման կողմնակիցները պնդում են, որ դրանց օգտագործումը շահույթ կբերի աղքատ ֆերմերներին և կօգնի ապագայում բավարարելու զարգացող երկրներում սննդամթերքի
պահանջը:
Հատկապես տարածված են եգիպտացորենի, սոյայի, բրնձի,
շաքարի ճակնդեղի, կարտոֆիլի և պոմիդորի գենային մոդիֆիկացիաները: Շնորհիվ գենային ինժեներիայի, լավացել են կուլտուրաների արտաքին տեսքը, կազմը և համային հատկանիշները, բարձրացել է դիմացկունությունը
հիվանդությունների, բույսերի պաշտպանության քիմիական միջոցների, անբարենպաստ կլիմայական պայմանների նկատմամբ: Գենային ինժեներիայի ևս մեկ առավելություն է նոր տեսակների ստացման համար անհրաժեշտ
ժամանակահատվածի կրճատումը: Սելեկցիայի 10 և ավելի տարիների փոխարեն բիոտեխնոլոգիան հնարավորություն է տալիս ստանալու նոր կուլտուրաներ 2-3 տարում: Օրինակ` մոդիֆիկացված պոմիդորները, ելակը` ներդրված
ցրտադիմացկուն ձկան գենով` ցրտահարությունից պաշտպանվելու համար, կարտոֆիլի որոշ տեսակներ և եգիպտացորեն` բակտերիաների գեներով և այլն: Փորձարկումներ են արվում հակաքաղցկեղային խնձորների ստացման
ուղղությամբ և այլն: Դոլլի ոչխարին կլոնավորած գիտնականները փորձարկումներ են կատարում հավի վրա, որի ձուն պարունակում է քաղցկեղի բուժման ժամանակ կիրառվող պրոտեիններ:
Այս նոր բույսերն ունեն բավականին բարձր
բերքատվություն, ինչը, ԳՄ տեխնոլոգիաների կողմնակիցների կարծիքով, կօգնի լուծելու պարենային դեֆիցիտի պրոբլեմը զարգացող երկրներում: Բիոտեխնոլոգիական կորպորացիաներն ազդարարում են, որ իրենց նոր
արտադրանքի շնորհիվ կհաղթահարվի համաշխարհային սովը, կվերանան համաճարակները, կբարելավվեն հասարակության առողջության ցուցանիշները:
Սակայն մասնագետների մի ստվար հատված էլ կարծում է, որ
բնական օրենքներին, կանոններին անթույլատրելի միջամտությունը հղի է վտանգավոր հետևանքներով բոլոր կենդանի օրգանիզմների համար:
ԳՄՕ-ի օգտագործմամբ խախտվում է էկոհամակարգի
հավասարակշռությունը, քանի որ ներմուծված օտարածին գեների պատճառով նրանք հայտնվում են առավել նպաստավոր վիճակում և դուրս են մղում վայրի կուլտուրաները, որոնց արդեն հարմարվել էր տվյալ միջավայրը:
Սակայն գլխավոր պոտենցիալ վտանգը հենց իր` բույսի մեջ տեղադրված գենի (գեների) վարքագծի անորոշությունն ու անկանխատեսելիությունն է, ինչպես նաև այն, որ այդ գենը սննդի միջոցով կարող է հայտնվել մարդու և
կենդանիների օրգանիզմում: Հայտնի է, որ այլածին գեների ներդրումներն անկայուն բնույթ ունեն: Օտար գենը կարող է առաջացնել բջջի կենսունակության խախտում: Օրինակ` աճի հորմոնի գենը, որը տեղադրվել է թառափի
գենում, հանգեցրեց ոչ միայն ձկան չափսերի արագ մեծացմանը, այլև նրա գունավորման փոփոխությանը:
Մասնագետները կարծում են, որ ԳՄՕ-ների օգտագործումը
կարող է հանգեցնել ալերգիկ ռեակցիաների։ Օրինակ, Միացյալ Նահանգներում, որտեղ ԳՄ մթերքներն առատորեն օգտագործվում են սննդի մեջ, ալերգիայից տառապում է բնակչության մոտ 70 տոկոսը։ Շվեդիայում, որտեղ նման
մթերքներն արգելված է վաճառել, ալերգիաներից տառապողների թիվն ընդամենը 7 տոկոս է։ ԳՄՕ-ով սննդամթերքը կարող է նվազեցնել մարդու իմունիտետը, ինչպես նաև խախտել
նյութափոխանակությունը։
Նշենք, որ արտահանվող ամերիկյան սննդի 80 տոկոսը
պարունակում է ԳՄՕ, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խուսափել ամերիկյան ընկերությունների արտադրանքից։ «Նեսթլեի» արագ նախաճաշերը, «Սնիկերսը», «Դանոն» յոգուրտը և այլն Գրինփիսի սև ցուցակում են։
Բացի այդ, թեյի և սուրճի 30 տոկոսը պարունակում է ԳՄՕ։ Տրանսգենային սոյան օգտագործվում է արագ սննդի, խտացրած կաթի, կետչուպի մեջ։ Խուսափեք նաև պահածոյացված եգիպտացորենից (կամ էլ ընտրեք հունգարականը,
որտեղ ԳՄՕ-ն արգելված է)։
Մասնագետները կարծում են նաև, որ ԳՄՕ-ի օգտագործման
հետևանքներն անկանխատեսելի են: Եթե մեկ անգամ տրանսգեները բաց թողնվեն շրջակա միջավայր, դրանք հետագայում հնարավոր չէ վերահսկել և մանավանդ՝ վերադարձնել: Ինչպես բոլոր կենդանի օրգանիզմները, ԳՄՕ-ն
ընդունակ է բազմանալու, ինչը հնարավորություն է տալիս փոխանցել այդ բույսերի գենետիկական նյութը նրանց աճեցման համար հատկացված դաշտի սահմաններից դուրս, մասնավորապես` թռչունների և կենդանիների միջոցով:
Աշխարհում տրանսգենային մշակաբույսերն այսօր զբաղեցնում են մոտ 100 մլն հողատարածք, որի 66 տոկոսը՝ ԱՄՆ-ում, 22 տոկոսը՝ Արգենտինայում։
Իմ կարծիքով մարդիկ պետք է դադարեն ԳՄՕ-ի հետ աշխատանքը, որովհետև հնարավոր է շատ լուրջ հետևանքներ ունենա:Աշխարհի բնակչությունը աճում է, ու մարդկանց պետք է սննդով ապահովել. այս տեսանկյունից ԳՄՕ մթերքը ձեռնտու է: Սակայն ինչ իմաստ կա նման մթերք արտադրելու, եթե արդյունքում աճելու է հիվանդություններ: Լավ է, որ կան տեղեր, որտեղ ԳՄՕ-ն արգելված է: Դա շատ ճիշտ քայլ է, և պետք է օրինակ լինի մյուս երկրների համար: Պետք է ավելի անվտանգ միջոց: Եվ ես համոզված եմ, որ երբ այդ անվտանգ միջոցը հայտնաբերեն, ԳՄՕ-ն կվերանա:
Քո լեզուն, ինչպես նաև բերանի խոռոչի մյուս մասերը կազմված են մկանային բջիջների խմբերից, որոնց միջոցով դու զգում ես համը։ Այս բջիջները պտկիկների հետ միասին գտնվում են լեզվի մակերեսի վրա։ Համը զգում ենք հարյուրավոր ընկալիչ բջիջներով, որոնցից յուրաքանչյուրը տարբերում է չորս տեսակի համային զգայություն՝ քաղցր, թթու, աղի և դառը։ Իսկ կծվությունը բոլորովին ուրիշ կատեգորիայի մեջ է մտնում։ Այն գրգռում է ցավազգաց ընկալիչները (ռեցեպտորները) և ոչ թե համի զգայությունը։ Ինչ վերաբերում է համազգաց բջիջներին, դրանք կապված են զգայական նյարդերի հետ, որոնք երբ գրգռվում են սննդի քիմիկատներից, անընդհատ ազդանշաններ են փոխանցում ուղեղի համապատասխան կենտրոններ։
Սակայն դու համը զգում ես ոչ միայն լեզվի միջոցով։ Քո քթի մեջ գոյություն ունեն հինգ միլիոն հոտի ընկալիչներ, որոնց շնորհիվ մոտ 10 000 տարբեր հոտեր ես զգում։ Դրանք կարևոր դեր են խաղում համը զգալու պրոցեսում։ Ըստ հաշվարկների՝ համը 75 տոկոսով զգում ենք հոտառության միջոցով։