Աշխարհը մի պահ կանգնեց, ես վեր կեցա իմ աթոռից, շուրջս լռություն է: Սկսեցի քայլել փողոցով, չգիտեմ թե ուր եմ գնում, բայց ոտքերս առաջ են շարժվում: Ես ասես քնել եմ, ասես երազ է: Ես կանգնել, նայում եմ, շուրջս ոչինչ չկա, դատարկություն է նաև հոգումս: Չեմ մտածում ոչնչի մասին, միայն դու ես սրտումս... Միտքս գնում- գնում է, ելք է փնտրում:: Բայց հետո հասկացա, որ չեմ փախչի քեզանից: Մնացի զարմացած: Արդեն երեկո է, սիրտս էլի լուռ է, էլի խոսում է ինքն իր հետ: Անունդ է տալիս, գիտեմ, որ հնարավոր է ուշացել եմ, բայց էլ ետ չեմ կանգնի, էլ չեմ փոխի որոշումս: Կգնամ մինչև վերջ, կհասնեմ քեզ և այդ ժամանակ գրկելով քեզ՝ բաց չեմ թողնի: Աշխարհը լուռ- լուռ է, միայն սիրտս է խոսում: Քո անունն է տալիս: Հեռու եմ հեռու, հասնելու եմ:
Ինչպես թռչուն սավառնում եմ երկնքում։ Այնքան բարձր, այնքան թեթև․․․ Զգում եմ քամուն, նա այնքան սառն է։ Թևերս լայն բացած ասես գնում եմ կյանքի խորը և երկար ուղիով։ Մտքերը շրջապատում են ինձ։ Մտածում ես երկար, բայց հետո հասկանում, որ իրականում ոչնչի մասին էլ չես մտածել։ Երկինքը դատարկ է և լուռ։ Միայն ես աչքերս փակ թռչում եմ անվերջ։ Մտածում եմ ինչքան մեծ է աշխարհը և նույնիսկ ես չեմ կարողանում վերջը գտնել։ Տեսնելով մայրամուտի վերջին շողերը ես լայն բացեցի աչքերս և հասկացա, որ աշխարհը անվերջ է իր գեղեցիկ երևույթներով։ Բայց միթե ես այդպես էլ չեմ գտնի ծայրը, և որ էլ չկարողանամ թռչել և էլ չլինի կապույտ երկինքը։ Ես գնում էի առանց դադարի՝ գիշեր ու ցերեկ, բայց ծայրը աշխարհի չեմ գտնում ես դեռ։ Նայում եմ ներքև, այնքան բան, այնքան մարդ և նրանցից ոչ ոք չի կարողանում թռչել։Միգուցե պետք չէ ուզել ավելին, չէ որ ես արդեն կարողանում եմ թռչել և ինչ կարևոր է ունի աշխարհը վերջ։ Ես իջա ներքև, անցա շատ ծառերի կողքով և կանգնեցի բարդու ծայրին։ Մտածում եմ ես դեռ,կա արդյոք իմ նման թռչուն, որ զգում է իրեն վանդակում և ուզում է ավելին, թե ես այդպիսին միակն եմ։ Պետք չէ լինել տարօրինակ և տարբերվել ուրիշներից։ Ես կվերադառնամ երամ և կլինեմ բոլորի նման։ Էլ անընդհատ չեմ մտածի և չեմ ուզի ավելին, միգուցե դա կօգնի ինձ զգալ ավելի լավ։ Թեթև աշխարհը այնքան բարձր է և այնքան գեղեցիկ, բայց թե ունի նա վերջ ես այդպես էլ չպարզեցի։
http://mijin.mskh.am/11692
Մայիսի 16-ին, մի փոքր խմբով գնացինք Ծաղկաձոր։ Մեզ հետ էին գրադարանի աշխատակիցներ՝ տիկին Նոննան և տիկին Մարին, մեզ հետ էր նաև Զառան։ Սկզբում մենք գնացինք Կեչառիսի վանքի եկեղեցական համալիր, իսկ հետո ճոպանուղի։ Ճոպանուղին բավականին երկար էր և մի քիչ էլ վախենալու։ Բարձրանալուվ ձորի ծայրը, մենք պիկնիկ արեցինք և խաղացինք։ Ցավոք հետո անձրև եկավ և մենք ճոպանուղիով իջանք ցած։ Մեր վերջին կանգառը Օրբելի եղբայրների տուն-թանգարանն էր։ Մեզ արդեն սպասում էին։ Այնտեղ ես շատ բան իմացա նրանց մասին, մենք անցկացրեցինք լավ ժամանակ և գիտելիքներով լցված վերադարձանք Երևան։